Նեյմարը նշել է, թե որքան աշխատավարձի դիմաց կհեռանա ՊՍԺ-ից
SPORTՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան շարունակում է անորոշ մնալ, հայտնում է Sport.es-ը:
27-ամյա հարձակվողի տեղափոխության համար ՊՍԺ-ի ղեկավարության հետ բանակցում են կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Չնայած այն հանգամանքին, որ թիմերից և ոչ մեկը ՊՍԺ-ի հետ չի եկել համաձայնության, Նեյմարն իր պայմաններին է ծանոթացրել իսպանական ակումբներին: Բրազիլացին կհամաձայնվի հեռանալ ՊՍԺ-ից, եթե ստանա 5 տարվա պայմանագիր՝ 35 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:
Իսպանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հիմա ամենահավանական տարբերակը համարվում է այն, որ Նեյմարը կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ի կազմում:
Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



