Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է
SOCIETYՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 21-ին նշում է ծննդյան տարեդարձը: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվասկան համակարգից:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը ի սրտե շնորհավորում է Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին` առավել պայծառազարդելով նրա քրիստոսաշավիղ առաքելությունը: Քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն Հայոց Հորը` կյանքի փոթորկալից ժամանակներով ապահով առաջնորդելու Հայոց Տապանը դեպի Երկնավոր մեր Տիրոջ խաղաղ նավահանգիստը»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի շնորհավորական ուղերձում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



