Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Այս փաստաթուղթը ներկայացնելու եմ ԱԱԾ. Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա. Արթուր Գրիգորյան

BLOG

Past.am

Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում ես երբեւէ որեւէ անգամ իմ անմիջական վերադասը հանդիսացող վարչապետից դժգոհություն չեմ լսել տեսչության գործունեության վերաբերյալ՝ ո՛չ հրապարակային կարգով, ո՛չ էլ ներքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը: 

Արթուր Գրիգորյանը, մասնավորապես, նշել է. «Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ: Բոլոր մեկնաբանությունները թողնում եմ մնան, որ դրանց որակի վերաբերյալ տպավորությունը չկորչի:

Պատասխանեմ հիմնական բովանդակային հարցադրումներին՝

Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է «խայտառակ ոչ կոմպետենտության համար»: Նախ՝ ո՞ր պահից վարչապետը պարզեց այդ փաստը: Գուցե այն ժամանակ, երբ նրան տեղեկանքի տեսքով տվյալներ էի ներկայացրել Սեւանի սիգի վերաբերյալ ակնհայտ ստվերային բիզնեսի՞ մասին, թե՞ իր կաբինետում, կառավարության ամբողջ վերնախավի մասնակցությամբ՝ Ամուլսարի ստուգման արդյունքների՝ այդ թվում «թիթեռի ու ծաղկի» վերաբերյալ:

Պաշտոնավարման ամբողջ ընթացքում երբեւէ, որեւէ մեկը, որեւէ անգամ իմ անմիջական վերադասը հանդիսացող վարչապետից դժգոհություն լսե՞լ է տեսչության գործունեության վերաբերյալ: Ես էլ չեմ լսել՝ ո՛չ հրապարակային կարգով, ո՛չ էլ ներքին: Իսկ հիմա առաջարկում եմ խոսենք կառավարության կոմպետենտության մասին. արդեն ասացի, որ Ամուլսարի շահագործման որոշումն արդեն գործնականում կայացված էր ու ինձանից պահանջում էին չեղարկել Ամուլսարի վերաբերյալ կայացված ստուգման ակտը:

Ի պատասխան նշեցի, որ ակտը չեղարկելու համար հիմքեր չկան ու պահանջեցի տրամադրել պաշտոնական հանձնարարական, եթե դրանում պնդում են: Հատուկ շեշտում եմ, որ տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարական կարող էր տալ միայն նրա անմիջական ղեկավարը՝ վարչապետը:

Հետո փորձեցին ինձ հետ համաձայնեցնել հանձնարարականի տեքստը, որ հետո չառարկեմ, անգամ առաջարկում էին, որ ես ինքս ձեւակերպեմ այն: Հետո ուղարկեցին մի խայտառակ փաստաթուղթ, որը սքրին շոթ արած տեղադրում եմ: Իրավաբանները թող գնահատեն այս տեքստի «կոմպետենտությունը», որը պետք է տրվեր վարչապետի կողմից տեսչական մարմնի ղեկավարին, եթե կորզեին «համաձայնություն» դրա հիման վրա ստուգման ակտն ու այլ կից փաստաթղթերը չեղարկելու: Ու քանի որ տեքստը կարդալուց հետո ասացի, որ այս իրավական առումով խայտառակ տեքստի հիման վրա ես չեմ չեղարկելու ստուգման ակտը, այդ հանձնարարականն այդպես էլ չտրվեց: Սա՝ «կոմպետենտության» մասով:

Այս փաստաթուղթն, ի դեպ, վաղը ներկայացնելու եմ ԱԱԾ-ի՝ վարույթն իրականացնող անձին:

Հարցադրում էր արված, թե ինչո՞ւ մինչեւ հիմա չեմ խոսել այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման քաղաքական որոշումն արդեն ընդունված է: Խոսել եմ ազատումից հետո Սիվիլնեթին տված առաջին իսկ հարցազրույցի ընթացքում: Այնքան պարզ ու հստակ, որ դրանից հետո աշխատակազմի ղեկավար Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հատուկ շեշտել է, որ սխալ են այն կարծիքները, թե ինձ ազատելով կառավարությունը ճանապարհ է հարթում Ամուլսարի շահագործմանը թույլտվություն տալու համար: Հարցազրույցները գտեք, նայեք:

Փոխվարչապետ Ավինյանը նշել է, թե տեսչության ընդունած ակտի պատճառով Լիդիան Արմենիա ընկերությունը դատական հայց է ներկայացրել տեսչական մարմնի դեմ: Իսկ դուք ի՞նչ էիք ակնկալում՝ այդ ընկերությունը դատի է տալիս բոլորին, որոնք մի թթու խոսք են ասում իր հասցեին, ուզում էիք իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը չվիճարկե՞ր: Եվ ի՞նչ, արդյոք դա նշանակում է, որ հայց ներկայացնելու փաստն ինքնին խոսում է ստուգման ակտի՝ անօրինական լինելու մասին: Այդ տրամաբանությամբ եք առաջնորդվում, երբ արբիտրաժի մասին են սպառնում: Ավինյանը կարծեմ մի տեղ էլ նշեց, որ Սեւանի ու ջրերի հարցը թողած, թիթեռի հետեւից ենք ընկել: Սա երկար պատասխան ենթադրող հարց է, առանձին հոդվածով կբացատրեմ:

Վերջում դատախազության հայտարարությանն անդրադառնամ, որտեղ նշված է, թե ես այսօր ԱԱԾ-ում բացատրություն ներկայացնելիս հայտնել եմ, թե «կոռուպցիոն դրսեւորման որեւէ դեպքի վերաբերյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը չունի փաստական հիմք»: Ես չգիտեմ, թե ի՞նչ է ասել մյուս հարցաքննվող անձը եւ ինչո՞ւ են վարչապետի ու դատախազության հայտարարություններում իմ ներկայացրած հիմքերը նրա հետ միասին նույն տողով մատուցվում, քանի որ այդ մարդուն երբեք չեմ տեսել որեւէ բնապահպանական միջոցառման ընթացքում:

Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հանգամանքներ եմ ներկայացրել, որոնք պետք է հիմք հանդիսանան լիարժեք քննություն իրականացնելու եւ Ամուլսարի շահագործման հարցում տարբեր՝ շատ կոնկրետ պաշտոնյաների կողմից անձնական շահագրգռվածության հնարավորության հարցը պարզելու համար: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ էին ակնկալում, որ կոռուպցիայի մասին խոսելիս պետք է կաշառք տալու փաստն արձանագրող ձայնագրությո՞ւն ներկայացվի: Երբ Փաշինյանը լրագրող կամ պատգամավոր եղած ժամանակ խոսում էր, ասենք՝ Գագիկ Խաչատրյանի հետ կապված կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ, կաշառքը ձեռքը բռնած ապացո՞ւյց էր ներկայացնում: Թող քննությունն ընթանա, հետո կերեւա: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա:

Հ.Գ. երեք օրից հարսանիքս է, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գրել, որ էս ընթացքում ձայն չեմ հանելու, չբռնեն, տանեն:

Բայց մենք ժպտում ենք»:

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities