Ողջաբերդ գյուղի մոտ այրվում է 14 հա խոտածածկ տարածք
SOCIETY
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը:
Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



