Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Այդ բնազդն իմ մեջ վաղուց կա». Սիլվի Բարկովան՝ հղիության լուրերի, ամուսնուն հայերեն սովորեցնելու եւ Հնդկաստանում հայկական ուտեստներ պատրաստելու մասին

INTERVIEW

Past.am

Դերասանուհի Սիլվի Բարկովան մոտ մեկ տարի Հնդկաստանում լինելուց հետո հայիրենիքի ու հարազատների կարոտն առնելու նպատաով վերադարձել է Հայաստան: Հրեական արմատներ ունեցող Հնդկաստան «հարս գնացած» հայ գեղեցկուհուն հանդիպեցի Սարյան փողոցում, որտեղ էլ բնակվում է դերասնուհին: Հենց այս փողոցում է անցել Սիլվիի մանկությունը եւ հենց այս վայրն էր դերասանուհին ամենից շատ կարոտել Հնդկաստանունմ լինելու ընթացքում: Ամուսինը դեռեւս չի ժամանել Հայաստան, բայց Սիլվին ասում է՝ մոտ ապագայում նա եւս կմիանա իրեն: Ի դեպ, մինչ Սիլվիի հետ զրուցում էինք՝ Սուադինը (Սիլվիի ամուսինը) մի քանի անգամ զանգահարեց. այդ ընթացքում, նույնիսկ, հայերենով զրուցեցինք, բայց ամեն ինչ մասին հերթով…

NEWS.am STYLE-ը Սիլվի Բարկովայի հետ զրուցել է դերասանական ուղու, այն Հնդկաստանում շարունակելու, հնդկական ընտանիքում հարս լինելու դժվարությունների, հղիության լուրերի եւ այն կարոտի մասին, որը նրան բերել է Հայաստան:

Սիլվիայսօր համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը քո հնդկականամուսնությունն էսակայն մինչ այդ՝ երկսր տարիներ արդեն նկարահանվում էիրհայկական սերիալներում ու սիթքոմներումԱրի վերհիշենք՝ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեցԻնչո՞ւ որոշեցիր դառնալ դերասանուհի:

Երեք տարեկանից եմ որոշել դառնալ դերասանուհի, ու միշտ վստահ էի, որ հենց այդպես էլ լինելու է: Չնայած սկզբում ասում էի՝ ուզում եմ դառնակ, երգչուհի, պարուհի, դերասանուհի, այսինքն՝ առաջին տեղում երգչուհու մասնագիտությունն էր: Վաղ հասակում սկսեցի զբաղվել ժողովրդական պարով, սակայն հետո հասկացա, որ դա իմը չէ, ու ընտրեցի հիփ-հոփ ճյուղը: Ի դեպ, իմ հետեւորդները նկատած կլինեն, որ Հնդկաստանում էլ այսօր զբաղվում եմ հնդկայկան դասական պարով:

Նորից վերադառնամ դերասանուհի դառնալու մտքին՝ այո, դա եղել է շատ փոքր տարիքից: Թատերական ինստիտուտը շատ մոտ էր մեր տանը, բայց երբեք չեմ իմացել, թե դա ինչ ինստիտուտ է: Ընդունելության քննություններին մնացել էր 20 օր, երբ ես մտա ինստիտուտ: Այդ օրերի ընթացքում հասցրեցի ռեկորդային քանակությամբ գրքեր կարդալ, բայց դա, իհարկե, դեռ քիչ էր: Մտա այնտեղ ե ասացի՝ ընդունեք՝ ընդունեք, եթե ոչ՝ Հայաստանը մեծ դերասանուհի կկորցնի (ծիծաղում է): Նրանք էլ որոշեցին «մեծ դերասանուհուն» չկորցնել (ծիծաղում է):

Բայց հետաքրքիր է՝ այդ վաղ տարիքում ի՞նչըկամ ո՞վ էր քեզ ոգեշնչել սիրելդերասանական արվեստըՄի՞գուցե որեւէ ֆիլմ էր տպավորել

Երբեք չի եղել, որ որեւէ ֆիլմ դիտեմ, հավանեմ, եւ դրանից հետո որոշեմ դառնալ դերասանուհի: Բայց կա մի ֆիլմ, որի հերոսուհուն ցանկացել եմ կերտել՝ դա Ջուլիետն է՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգությունից: Ֆիլմը դիտել եմ 15 տարեկանում, իսկ 18-ում արդեն այդ դերը կերտելու հնարավորությունն ընձեռվեց ինձ:

Մանկությունդ ինչպե՞ս է անցել: Ինչպիսի՞ երեխա ես եղել:

Եղել եմ «ինչուիկ»-ը: Միշտ գլխումս հարցեր են առաջացել ու շատ աշխույժ եմ եղել: Մորաքույրս ասում է՝ երբ ինձ արգելում էի ինչ-որ բանի ձեռք տալ, դիպչում էի դրան ու ասում՝ ինչո՞ւ, ի՞նչ կլինի (ծիծաղում է):

Այսօր քո անունն ավելի հաճախ կապվում է Հնդկաստանի հետ. փոքր հասակում բոլիվուդյան ֆիլմեր շա՞տ էիր նայում: Ո՞րն էր ամենասիրելի ֆիլմը քեզ համար:

«Սրտի կապվածություն» ֆիլմն եմ շատ սիրում, որտեղ Աշվարիա Ռայն է գլխավոր դերում: Հիշում եմ՝ համալսարանում էլ շատ էի նայում բոլիվուդյան ֆիլմեր, իսկ մի ժամանակ Հայաստանում հնդկական ֆիլմեր նայելը «ամոթ» էր կամ ծիծաղելի, քանի որ դրանք շատ սենտիմենտալ էիմ համարվում: Կուրսեցիներս կատակում էին ու ասում՝ ամբողջ աշխարհն ասում է Հոլիվուդ, մեր Սիլվին ասում է Բոլիվուդ: Դու վերջը Բոլիվուդ ես գնալու (ծիծաղում է): Իհարկե, Բոլիվուդ դեռ չեմ հասել, բայց արդեն Հնդկաստանում եմ:

Դա քեզ համար երազա՞նք էր:

Անկեղծ ասած՝ ոչ: Երբեք չեմ երազել Բոլիվուդում հայտնվելու մասին: Հնդկաստանը եւս երազանք չէր: Բայց միշտ շատ եմ սիրել իրենց ֆիլմերը, ու, իհարկե, եթե լինի նկարահանման առաջարկ, բնկանաբար, չեմ մերժի:

Մտքովդ երբեւէ անցե՞լ էր, որ հենց Հնդաստան ես «հարս գնալու»:

Հա: Այնպես չէ, որ երբեւէ մտածել եմ այստեղ եմ գնալու կամ այնտեղ, բայց երբեք չեմ բացառել օտարազգի ներկայացուցչի հետ ամուսնանալը:

Ընտանիքդ ինչպե՞ս վերաբերվեց որոշմանդ:

Այդ ամեն ինչն այնքան արագ ստացվեց՝ նույնիսկ ինձ համար: Ես՝ ինքս, ամուսնությունից մի քանի օր նրանց միայն հասկացա իմ նոր կարգավիճակը: Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ, բնականաբար, նրանց համար էլ էր անսպասելի:

Հնդիկ ամուսին ունենալու ամենամեծ դժվարությունը ո՞րն է:

Երեւի՝ նրանց ուտեստները պատրաստելը (ծիծաղում է): Շատ եմ ասել, որ ինքս շատ քիչ բան եմ ուտում նրանց խոհանոցից: Հիմա ամուսնուս համար սկսել եմ մեր հայկական ուտեստներից էլ պատրաստել՝ որոշ աղցաններ: Նաեւ փքաբլիթներ եմ պատրաստում: Քիչ-քիչ սովորեցնում եմ մեր համերին: Տոլմա դեռ չեմ պատրաստել, որովհետեւ նրանք տավարի միս չեն ուտում, բայց մի օր հավի մսով կպատրաստեմ (ծիծաղում է):

Կա՞ն հնդկական սովորույթներորոնց մինչ օս դժվար է քեզ համակերպվելը:

Ես չեմ կարողանում համակերպվել նրանց բազմաստվածությանը: Չնայած՝ լավ է, որ իմ եւ ամուսնուս միջեւ այդ խնդիրը չկա: Նա եւս կարծում է, որ գոյություն ունի միայն մեկ Աստված: Դա է դժվար, բայց լավ է, որ ես այդ ամենի մեջ չկամ:

Շա՞տ զոհողություններն են պետք հայ կնոջը՝ Հնդկաստանում ապրելու համար:

Հա… Օրինակ՝ շատ հնդկական ընտանիքներում պետք է առավոտյան շատ վաղ արթնանաս, հակառակ դեպքում՝ ասում են՝ օրհնությունը քեզ չի գալիս: Նայած՝ ինչ ընտանիք ես գնում: Դա էլ է շատ կարեւոր: Մեծագույն սթրես է նաեւ քաղաքի անշուք լինելը: Դեռ չեմ սովորում այդ տարբերություններին: Ես մեր սովորույթներն ու մթնոլորտը շատ եմ սիրում: Ի դեպ, միտք կա ամուսնուս հետ այստեղ տեղափոխվելու, նույնիսկ, բիզնես սկսելու, բայց դեռ առաջ չընկնենք:

Մեզ հետ նախորդ զրույցում նշել էիր, որ ամուսինդ խանդոտ է: Ինչպե՞ս համակերպվեց այն մտքին, որ միայնակ գալու ես Հայաստան:

Նա ինձ մի փոքր ավելի ուշ կմիանա այստեղ: Հասկացավ, որ ինձ համար արդեն անհնար էր դիմանալը: Աղջիկներն ինձ կհասկանան, որ երբ քույրդ երեխա է ունենում, դու չես կարողանում համակերպվել այն մտքին, որ դեռ չես տեսել նրա փոքրիկին: Դա շատ ցավալի էր ինձ համար: Դեռ հստակ չգիտեմ՝ երբ, բայց կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ նա էլ կգա այստեղ:

Ի դեպ, գիտեմ, որ դու սովորում ես հնդկերեն՝ այնտեղ աշխատելու համար, իսկ ամուսնուդ կարողացե՞լ ես սովորեցնել հայերեն բառեր:

Սյո, նա գիտի որոշ բառեր, նույնիկ նախադասություններ է կարողանում ասել: Այ, հիմա կզանգահարեմ նրան եւ կտեսնես:

Սիլվի. Սուադին, բարեւ, ո՞նց ես:

Սուադին. Բարեւ, լավ եմ, դու ո՞նց ես:

Սուադին, Սիլվիին կարոտե՞լ ես:

Շատ…

Սիլվի, ի դեպ, վերջերս լուրեր էին տարածվել, թե բալիկի ես սպասում: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:

Չգիտեմ՝ ինչու նման լուրեր տարածվեցին: Կամ, միգուցե, հարցազրույցներիցս մեկից հետո է եղել: Հագել էի մի բլուզ, որը մի փոքր լայն էր, եւ երեւի դա էր նման կարծիքների պատճառ դարձել: Բայց ես դեռ բալիկի չեմ սպասում:

Պատրա՞ս ես արդեն մայրանալուն:

Միշտ եմ պատրաստ եղել: Այդ բնազդն իմ մեջ վաղուց կա: Բայց դեռ մտածում ենք՝ մի քիչ շուտ է…

Մոտ մեկ տարի Հնդկաստանում էիրԻ՞նչը կամ ո՞ւմ էիր ամենից շատ կարոտելՀայաստանում:

Քրոջս բալիկին էի ամենից շատ կարոտել: Նրա երկրորդ բալիկին էլ էի անհամբեր սպասում տեսնել, որին ծնվելուց հետո չէի տեսել: Իմ հարազատներին էի ամենից շատ կարոտել:

Շարունակությունն՝  այստեղ

 

 

 
 

 

 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan