Հռիփսիմե Հակոբյանի ու Լիլուի լուսանկարը Կալիֆոռնիայից. Նրանք կարծես զույգ քույրեր լինեն
PHOTOԼոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Հռիփսիմե Հակոբյանի հետ։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում երգչուհիները վառ կերպարում են։ Նրանք մուգ գույնի բլուզ են ընտրել եւ արտահայտիչ շպար։ Երկու երգչուհիներն էլ կերպարն ամբողջացրել են վզնոցով։ Օգտատերերը դրական մեկնաբանություններ են թողել։ «Գեղեցկուհիներ»,- գրել է նրանցից մեկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլուն խորը դեկոլտեով, ճերմակ, երկարափեշ, երեկոյան զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին սպիտակ պայուսակն ու սեւ բարձրակրունկները։ Լիլուն վառ դիմահարդարմամբ էր։ Կադրերին կից երգչուհին անգլերենով գրել էր․ «Գեղեցիկ օր»։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



