Երեւանի եւ Հրազդանի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 14-ին կդադարեցվի
SOCIETY«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 09.00-ից մինչեւ ժամը 19.00-ն կդադարեցվի Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան-Արաբկիր-Գրիբոյեդով-Ազատության փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից մինչեւ ժամը 15.00-ն՝ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի թիվ 1ա շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագության մեջ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



