ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորակում. տուժածների մեջ կան մանկահասակ երեխաներ
SOCIETYԳեղարքունիքի մարզում ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին եւ հայտնվել ձորակում. կա 4 տուժած։ Այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին եւ հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2-ամսական Բորիս Հ.-ն, 59-ամյա Սիլվա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



