Երեւանի Չարենցի փողոցում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 26-ամյա աղջկա․ նա հոսպիտալացվել է
SOCIETYԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 18։01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 96 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լուսինե Պ.-ին (ծնված 1993 թ.):
Փրկարարներն ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



