Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Կուզեի, որ մինուճար որդիս կողքիս լիներ, բայց դա իր որոշումն էր. մայրը՝ ապրիլյանում զոհված Սաշա Գալստյանի մասին

SOCIETY

Past.am

Ապրիլյան պատերազմում զոհված սերժանտ Սաշա Գալստյանի մայրը որոշել է՝ այսուհետև իր մինուճար որդու ծննդյան տարեդարձերին ուրախ է լինելու։ Դա հարգանքի տուրք է՝ որդու հավերժանալու որոշմանը։

 

«Շատ կուզեի, որ իմ մինուճար որդին այսօր իմ կողքին լիներ, բայց դա իր որոշումն էր»,– այսօր՝ օգոստոսի 12–ին, որդու ծննդյան 23–րդ տարեդարձի օրը, պատմեց տիկին Սոֆին։

 

 

Որդու զինակիցները երբեմն այցելում են Սաշայի ծնողներին, պատմում նրանց որդու մասին պատմություններ, որոնք ընտանիքում չեն լսել. «Երբ զանգահարում էի, ասում էի՝ Սաշ, ի՞նչ ուղարկեմ քեզ համար, պատասխանում էր, թե՝ մամ ջան, ես սանատորիայում չեմ, ես ոչնչի կարիք չունեմ, այստեղ ամեն ինչ շատ լավ է, միայն եթե կարող ես՝ բալի ու մալինայի մուրաբա փակի, դա վերեւների համար է: Հետո իր ծառայակից ընկերները պատմում էին, որ երեկոյան, երբ տղաները հերթափոխի են կանգնած եղել, բրդուճներ էր պատրաստում ու մալինայի եւ բալի մուրաբաներով թեյ էր բերում, զենքը ձեռքներից վերցնում էր, ասում էր՝ դուք գնացեք մի փոքր հանգստացեք, տաքացեք, թեյ խմեք, ես ձեր փոխարեն կկանգնեմ: Դա խոսում է իմ տղայի մարդ տեսակի մասին»։

 

Սաշան մեծ ցանկություն ուներ բժիշկ դառնալ։ Մայրը հիշեց, որ դեռ 4-րդ դասարանից որոշել էր հստակ՝ բժիշկ է դառնալու, մեկնեց ծառայության ու բանակում անցկացրած շրջանն իրեն կողմնորոշեց դառնալ վիրաբույժ.

 

«4-րդ դասարանում շարադրություն գրեց, որ ամեն անգամ, երբ տեսնում է բժիշկներին՝ ճերմակ խալաթը հագած, իր մեջ ցանկություն է առաջանում բարություն անել եւ բժշկել մարդկանց: Երբ 4-րդ դասարանում գրեց այդ շարադրությունը, արդեն 9-րդ դասարանում ուսուցչուհին նրանց բաժանեց շարադրությունները, Սաշայիս մակագրեց՝ հաջողություններ ապագա բժշկին, ու Սաշան ընտրեց իր ուղին: Նա հպարտորեն կրում էր ճերմակ խալաթը: Բանակում որոշել էր, որ պետք է վերադառնա եւ վիրաբույժ դառնա»,– պատմեց մայրը։ Սաշան ընդունվել էր Երեւանի Հայբուսակ համալսարան։ Ուսման առաջին կիսամյակի ավարտին՝ 2015թ․ հունվարի 14-ին, զորակոչվել էր բանակ։

 

Նշենք, որ Մեծամորում այսօր`օգոստոսի 12-ին, բացվել է Ապրիլյան պատերազմում զոհված Սաշա Գալստյանի եւ մյուս զինծառայողների հուշարձանը:

 

Միջոցառմանը ներկա են եղել զոհված զինծառայողների հարազատները, Պաշտպանության փոխնախարար Դավիթ Բալայանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Հուշարձանը բացեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը լայնամասշտաբ հարձակում էր գործել Արցախի ուղղությամբ։ Սաշա Գալստյանը 2016 թվականի ապրիլի 1-ին բարձրացել էր դիրքեր եւ նույն օրվա գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի էր ունեցել հարձակումը։ Արցախյան պատերազմի ժամանակ զոհված Ադամ Սահակյանը կապ հաստատելով Սաշա Գալստյանի հրամանատարի հետ, զեկուցել էր, որ հակառակորդը բավականաչափ մոտեցել է եւ այդ ժամանակ հրամանատարն անցել է Ադամի դիրք։ Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելով՝ 4 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ՝ անցնում են հարձակման։ Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ, մեծ կորուստներ է հասցնում եւ զոհվում հակառակորդի դիպուկահարի գնդակից։

 

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership