Ոստիկանությունը ռումբ չի գտել Կանադայում հարկադիր վայրէջք կատարած թուրքական ինքնաթիռում
SOCIETYՈստիկանությունը ռումբ չի գտել Turkish Airlines (Թուրքական ավիաուղիներ) ընկերության օդանավում, որը ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Կանադայի Հալիֆաքս քաղաքի օդանավակայանում։ Այս մասին «Անադոլու» գործակալությանը տեղեկացրել են ավիափոխադրողի մամուլի ծառայույունում։
Օդանավը նոյեմբերի 21-ի կատարում էր Նյու Յորք-Ստամբուլ չվերթը, երբ օդաչուները տվյալներ են ստացել նավակողին պայթուցիկ սարքի հնարավոր առկայության մասին։ Անձնակազմը կայացրել էր Հալիֆաքսի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու մասին որոշում։ «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հաղորդում է, որ ոստիկանությունն ստուգել է օդանավը, խուզարկել անձնակազմին և ուղևորներին ու նրանց ուղեբեռը, բայց պայթուցիկի որևէ հետք չի հայտնաբերել։ Շուտով օդանավը կշարունակի թռիչքն Ստամբուլ։
Սա այս տարվա սկզբից վեցերորդ դեպքն է, երբ կեղծ ահազանգեր են ստացվում Turkish Airlines-ի ուղևորատար լայներներում ռումբերի առկայության մասին։



