Հրշեջը վնասազերծել է զինված անձին, որը քաոս է առաջացրել Միսսուրիի Walmart խանութում
INTERNATIONAL NEWS
ԱՄՆ Միսսուրի նահանգում հրշեջը վնասազերծել է զինված անձին, որը քաոս է առաջացրել Walmart խանութում: Հրշեջն այդ պահին ծառայության մեջ չի եղել, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ 20-ամյա կասկածյալը լիցքավորված տակտիկական զենք է ունեցել: Նրան ձերբակալել են: Ոստիկանությունը դեռեւս չի հայտնել՝ ինչ մեղադրանք է առաջադրվել զինված անձին:
Ոստիկանության լեյտենանտի խոսքով՝ կասկածյալի հիմնական նպատակը քաոս առաջացնելն էր, եւ նա դրան հասել է:
Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում գտնվող նույնանուն խանութում տեղի ունեցած հրաձգությունից գրեթե մեկ շաբաթ անց: Այդ հրաձգության արդյունքում 22 մարդ է զոհվել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



