Turkish Airlines-ի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել պայթյունի պատճառով
SOCIETYTurkish Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի Գալիֆաքսի օդանավակայանում՝ պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկության պտճառով։ Այս միջադեպի մասին հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը։
Ամերիկացի լրագրողների փոխանցմամբ, Նյու Յորքից Անկարա թռչող Airbus A330-ում եղել է 256 մարդ։ Կանադայի ոստիկանության տվյալներով, ռումբի մասին ահազանգից հետո օդանավն ուղարկվել է Գալիֆաքսի օդանավակայան։ Վայրէջքից հետո բոլոր ուղեւորներին տարհանել են անվտանգ վայր։ Վերջին տեղեկություններով, իրավապահ մարմինները շների օգնությամբ ստուգում են օդանավը։
Նոյեմբերի 19-ին ֆրանսիական Air France ընկերության Վաշինգթոնից Փարիզ թռչող օդանավը նույնպես արտակարգ վայրէջք է կատարել Գալիֆաքսի օդանավակայանում՝ ռումբի ահազանգի պատճառով։ Ստուգումից հետո ռումբ չէր հայտնաբերվել։



