Կաթնաղբյուր գյուղում այրվել է 50 հա բուսածածկույթ, կրակը հասել է խնձորի այգիներին
SOCIETYԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 9-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Ժամը 16:55-ին հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:48-ին, մարվել՝ 19:47-ին:
Այրվել է մոտ 50 հա բուսածածկույթ և ջերմահարվել՝ 50 խնձորենի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



