Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասին

BLOG

Past.am

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։

«Ջորջ Մարտինն իր «Գահերի խաղը» գրքում գրել է. «Շատերին մոռացել են։ Շատերն արժանի են մոռացության։ Բայց հերոսներին կհիշեն միշտ։ Արժանիներին։ Լավագույններին և վատագույններին։ Եվ մի քանիսին, որոնք երկուսից էլ էին»։

Ուզենք, թե չուզենք, ցանկացած երկրի պատմություն հենց հերոսների պատմություն է։ Հանում ես հերոսներին, դառնում է անդեմ շարադրանք։ Այդ պատճառով մեր հանրային օրակարգի ամենամեծ վտանգը անխնա վերաբերմունքն է վերջին 30 տարիների մեր հերոսների նկատմամբ։ Նրանց նկատմամբ, կարծես, չհայտարարված «վհուկների որս» է։

Դրա վառ օրինակներից է բրիտանական BBC-ի հոդվածը Մարտի 1-ի մասին։ Եթե կա դրանից տպավորություն, ապա այն մեկն է. Արցախի ականավոր զինվորական, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի թիրախավորումը և հիպոթետիկ կապը նրա ու զոհերի միջև։ Հոդվածն իր բովանդակությամբ վաղը մոռացված անցյալ կդառնա, բայց վերք կթողնի մեկ բան. հոդվածը թիրախավորում էր մեր հերոսին։ Սամվել Կարապետյանը հերոս է:

Սքոթ Ֆիցջերալդն ասում էր` ցույց տվեք հերոսին, և ես կգրեմ նրա մասին ողբերգություն։ Ես չգիտեմ, դա մեր հավաքական ողբերգությունն է, թե առանձին վերցրած, օրինակ, գեներալ Մանվելի, ով այսօր ամբաստանյալի աթոռին է։ Նա, Մոնթեն և շատերը միասին ազատագրեցին Արցախը։ Ցավոք Մոնթեն զոհվեց, զոհվեց ու մնաց հերոս։ Մանվելը կա ու իր իրական մեղքերը քավելու հնարավորության փոխարեն անազատության մեջ է՝ «տուշոնկա» կոչվող խեղկատակությամբ:

Ապրիլյան հաղթանակը կերտած տղերքը հերոսներ են: Բոլորը: Թե՛ Արցախյան հերոսամարտում, թե՛ ապրիլյան պատերազմում ընկած տղերքը հավերժ կմնան հերոս, մինչդեռ ողջերն այսօր ամբաստանյալ են կամ պոտենցիալ ամբաստանյալ:

Հերոսներն այդպես են։ Հակասական։ Միշտ է այդպես եղել։ Ու այդպես էլ կլինի։ Այլ հարց է, թե ինչպես պետք է վերաբերվենք նրանց։ Որպեսզի քաղաքական համատեքստից դուրս գանք, բայց հասկանանք խնդիրը, վերցնենք, օրինակ, Ռուբեն Հախվերդյանին։ Նա մեր ժամանակների աստղերից է` տաղանդավոր երևանցի, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ։ Բայց Հախվերդյանը միշտ աչքի է ընկել ամենաանհեթեթ հայտարարություններով ու խայտառակ հարցազրույցներով։ Արդյոք դրանից փոխվե՞լ է նրա կարգավիճակը կամ նրա նկատմամբ մեր վերաբերմունքը։ Ոչ։ Հիմա նույնը պատերազմի և երկրի հերոսների մասին է։

Անկախ բազմաթիվ բացթողումների և սխալների նկատմամբ մեր վերաբերմունքից` Հայաստանի, Արցախի և համայն հայության շրջանում չպետք է իրերն իրենց անուններով անվանելու բարդույթներ լինեն: Չի կարելի բարդույթավորվել և Լևոն Տեր-Պետորսյանին չանվանել հերոս: Որովհետև նախագահ Տեր-Պետրոսյանը Հայաստանի ղեկավարն է եղել մեր պետության և ժողովրդի համար օրհասական ժամանակներում, լինել-չլինելու երկընտրանքի ժամանակներում: Եվ, որպես ալեկոծված ծովում հայտնված նավի նավապետ` նա և իր թիմը կարողացան նավը բարեհաջող նավահանգիստ հասցնել: Չի կարելի բարդույթավորվել ու Ռոբերտ Քոչարյանին չանվանել հերոս: Որովհետև նախագահ Քոչարյանը ղեկավարել է Արցախը հանրապետության երկունքի պահին, իսկ հետո ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունն ու անառարկելի առաջընթաց ապահովել հայկական երկու պետությունների համար` քայլ առ քայլ ցեմենտելով պետականաշինության մեր նավը: Չի կարելի բարդույթավորվել և Սերժ Սարգսյանին չանվանել հերոս: Որովհետև իր կյանքի ավելի քան 30 տարիների ամեն օրը պետականությանն ու անվտանգությանը նվիրած նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանը դիմագրավեց հնարավոր գրեթե բոլոր տիպի մարտահրավերները, նա արտաքին ու ներքին հավասարակշռության ապահովման նշաձող դրեց, բացեց երկիրն ու քչերի համար հասկանալի թևեր տվեց Հայաստանին, որ դեռ թռիչք պիտի ապահովեն:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ինձ համար հերոսներ են` չնայած սխալներին, որ գործել են երեքն էլ: Ու նրանք այսօր էլ դեռ վճռորոշ ասելիք ունեն:

Անխոս հերոսներ են Վազգեն Մանուկյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Պարգև Սրբազանը, ովքեր պատերազմում և հետպատերազմյան շրջանում պատմություն են կերտել:

Հերոսներ են Արկադի Տեր-Թադևոսյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, Սամվել Բաբայանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Արթուր Աղաբեկյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սասուն Միքայելյանը, Ժորա Գասպարյանը, մյուսները` չնայած երեկ կամ այսօր կամ վաղը գործած կամ հնարավոր գործելիք նրանց սխալներին։

Չի կարելի ու չպետք է ապրել` «անցյալ չկա, կա միայն ներկա» թեզով։ Անցյալը կա, որում կան և՛ հաղթանակներ, և՛ սխալներ, բայց պետք է գնալ դեպի ապագա։ Հերոսներին պետք է ճանաչել, գնահատել ու հարկ եղած դեպքում պատասխանատվության կանչել սխալների համար։ Բայց չհեղինակազրկել ու չոչնչացնել։ Չզրկել երկիրն իր հիմքից։ Մեր հենման կետը, մեր ճակատագիր կերտողները հերոսներն են։ Նրանց հետ գուցե դժվար է, բայց առանց նրանց անհնար է։

Հերոսները նաև ողջերի մեջ են։ Պիտի համարձակություն ունենանք տեսնելու այն, ինչ հետո պատմությունն է արձանագրելու։ Իսկ թշնամինե՞ր՝ որքա՜ն ուզենք։ Միայն, թե սահմանից այն կողմ։ Հայաստանում մենք չպետք է թշնամի ունենանք: Ու չենք ունենալու:

Ոչ ոք անիմաստ չի ընկել մարտում և ոչ ոք անիմաստ չի ապրում այսօր: Ատելության վրա հնարավոր չէ սխրանքներ ու հեղափոխական փոփոխություններ կատարելու ունակ հասարակություն ունենալ։ Լավ ու անվտանգ ապրելու իրավունքը կարելի է վաստակել միայն համերաշխության մթնոլորտում: Եվ դա հնարավոր է»։

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive