Արծվաբերդ գյուղում այրվել է 30 փեթակ եւ մոտ 150 մրգատու ծառ
SOCIETY
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 15:35-ին, ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Ըլնքար ձոր» կոչվող հանդամասում այրվում են մեղվափեթակներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻն լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 18:00-ին:
Պարզվել է, որ այրվել է 14 հա խոտածածկ տարածք, 30 մեղվափեթակներ (15-ը՝ մասամբ), 100 խնձորենի, 30 դեղձենի, 6 հոնի և 15 ընկուզենի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



