BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. Սամվել Կարապետյան
POLITICS«Չեմ բացառում, որ դա լինի հատուկ պատվեր «հատուկ» շրջանակների կողմից: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործին իմ առնչությանը, ապա ինչպես 1000-ից ավելի վկաներ, այնպես էլ ես ժամանակին պատասխանել եմ քննչական մարմնին հետաքրքրող բոլոր հարցերին և պատրաստ եմ այսուհետ ևս՝ հարկ եղած դեպքում տալ անհրաժեշտ պարզաբանումներ:
Վերջում կցանկանայի հիշեցնել մի կարևոր հանգամանքի մասին ևս. ես այն մարդկանցից չեմ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել ևս, որ երեկվա պատերազմի ժամանակ ես դա չէի անում անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա նաև նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումները» ծայրից ծայր մտացածին են և իրականության հետ որևէ կապ չունեն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



