Հրդեհ՝ Աբովյանում. այրվել են մոտ 16 հա բուսածածկույթ և 7 տնակ
SOCIETYՕգոստոսի 7-ին, ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ միկրոշրջանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 13:42-ին:
Այրվել են մոտ 16 հա բուսածածկույթ և 7 տնակ (մեկը՝ մոտ 8 քմ, մյուսները՝ յուրաքանչյուրը՝ մոտ 3 քմ): Մասամբ այրվել և ջերմահարվել է 200-250 պտղատու ծառ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



