Խոշոր վթար-հրդեհ Արարատի մարզում․ 06-ի սրահում հայտնաբերվել է մոխրացած դի
SOCIETYԱրարատի մարզում ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանների վերջնամասում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավթարի է ենթարկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի և այս պահին պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը և արդյո՞ք մահացածը վարորդն է, թե՞ ուղևորը։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



