Ջակարտան հոսանքազրկվել է
INTERNATIONAL NEWS
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան եւ Յավա կղզու այլ մասերը զրկվել են էլեկտրամատակարարումից, հաղորդում է Associated Press-ը։
Բլեքաութը սկսվել է կիրակի կեսօրին եւ խափանել բջջային կապն ու բանկոմատների աշխատանքը։ Ժամանակավորապես փակվել էր մետրոն։
Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ էլեկտրականության զանգվածային անջատումների պատճառը խոշոր էլեկտրակայանում գազի տուրբինի հետ կապված խնդիրներն էին եւ Յավայի մեկ այլ օբյեկտում աշխատանքի խափանումները։
Ջակարտան գերծանրաբեռնված եւ աղտոտված մեգապոլիս է, որի բնակչությունը կազմում է 10 մլն մարդ եւ օրեցօր ավելանում։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



