Կամերունի հյուսիսում տեղի է ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 10 մարդ
INTERNATIONAL NEWSԿամերունի հյուսիսում գտնվող Ֆոտոկոլ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն:
Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին է հաղորդում Կամերունի զինված ուժերում առկա աղբյուրը:
Որոշակի տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով, որը իրականացրել է ահաբեկիչ-մահապարտը, մահացել են ամենաքիչը տասը մարդ:
Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել այդ ահաբեկչության համար: Սակայն, դիտորդները համարում են, որ այդ ահաբեկչության կազմակերպիչն է «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը, որը մշտապես դիվերսիաներ է կազմակերպում Նիգերիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում, ինչպես նաև հարևան երկրների սահմանամերձ վայրերում` այդ թվում Կամերունի:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



