Շների խումբը գողացել է մեքենայի պետհամարանիշը. Էդմոն Մարուքյանն ահազանգում է
SOCIETYԱզգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է շների խումբը գիշերը պոկում տանում մեքենայի պետհամարանիշը։ Նա քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ է արել զբաղվել այդ հարցով։
«Սիրելի' Երևանի քաղաքապետարան,
Թախանձագին խնդրում եմ, որ զբաղվեք այս խնդիրներով.
Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով: Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում, բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու»,– գրել է Մարուքյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



