Yerevan, 31.January.2026,
00
:
00
BREAKING


«Որո­շու­մը կա­յաց­վել է փակ սե­նյակ­նե­րում». ավ­տո­ներկ­րող­նե­րը մտա­հոգ­ված են

INTERVIEW

Օրեր առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներկրողները: Նրանք այժմ չեն կարողանալու երկրորդային շուկաներից աճուրդներով ամերիկյան և ճապոնական մեքենաներ ձեռք բերել:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ օրերս ճապոնական կայքերում մեքենաների խաղարկության ժամանակ հայկական դրոշով մասնակցող բոլոր քաղաքացիներին խաղարկության հենց կեսից գործընթացից դուրս են թողել:

«Մինչ այժմ միայն 7 տեղանոց մեքենաները թույլ չէին տալիս խաղարկել, բայց հիմա արդեն ճապոնական կայքերում երբ տեսնում են, որ խաղարկողը Հայաստանից է, կայքից հեռացնում են:

Բայց վրացիները և ադրբեջանցիները մասնակցում են խաղարկություններին: Հիմա ստիպված ենք լինելու Վրաստանի քաղաքացիների միջոցով խաղարկել մեքենաները: Փաստորեն՝ Հայաստանի համար վերջնական փակվեցին ճապոնական կայքերը:

Հայտարարություն կա, որ սեպտեմբերից էլ ամերիկյան կայքերն են փակվելու մեր քաղաքացիների համար»,-ասում է Հովհաննիսյանը: 

Նրա պնդմամբ, սրա պատճառն այն է, որ 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանի համար գործելու են ԵԱՏՄ նոր դրույքաչափերը: «Ճապոնական և ամերիկյան դիլերներն իրենք իրենց ապահովագրում են:

Տեսեք՝ «Nissan Tida» մակնիշի մեքենա է, շարժիչի ծավալը 1,5 լիտր, այն հասնում է Հայաստան հունվարի մեկից հետո, նրա շարժիչի՝ 1500 խ սմ ծավալը բազմապատկեք միջինը 4 եվրոյով, կազմում է 6000 եվրո:

Դիլերները մտահոգված են, որ երբ մեքենան հասնի Փոթի, այդ գումարը չենք վճարի: Դրա համար էլ նրանք փակում են իրենց կայքերը ՀՀ քաղաքացիների համար»,-նշում է մեր զրուցակիցը: Հովհաննիսյանն ասում է՝ ավտոներկրողները կռահում են, որ կառավարությունը, կարծես, չի կարողանում հաջողություն գրանցել մեքենաների մաքսավճարների բարձրացումը երկու տարով հետաձգելու հարցում: 

«Խնդրում ենք, որ կառավարությունը հայտարարություն տարածի, որ մինչև դեկտեմբերի 31-ն իրավունք ունենանք մասնակցելու խաղարկություններին, իսկ երբ մեքենան Հայաստան հասնի 2020 թվականի ընթացքում, մաքսազերծենք հին փոխարժեքով:

ԱԺ տնտսեական հանձնաժողովի նախագահի գրառումներից հասկանում ենք, որ պետությունը չի գնալու դրան, կընդունեն միայն մեքենաների մինչև դեկտեմբերի 31-ի ներմուծումը:

Բայց խնդրում ենք գոնե խաղարկությունը թույլ տալ: Եթե պետությունը դրան էլ չի գնում, ուրեմն մաքսատուրքերի բարձրացումը ևս չի հետաձգվելու: Կարելի է ասել՝ որոշումը կայացվել է փակ սենյակներում»,-ընդգծում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը:

Նա հավելում է, որ այժմ հայաստանցի ներկրողներին մեկ ել ք է մնում. «Գնալ, Վրաստանից մեքենաները գնել և հարստացնել Վրաստանի վրացի և ադրբեջանցի քաղաքացիներին: Գումարած սրան՝ մեզ հետ Վրաստան են մեկնում նաև ռուսները և ղազախները: Գյուղերով շրջում, մեքենաներ են գնում: Գինն էլ չեն հարցնում:

Ասեմ՝ շուկան արդեն դատարկ է, հայերն աժիոտաժի մեջ են: Խնդիրն այն չէ, որ դեմ ենք ԵԱՏՄ տարածքում լինելուն: Սակայն Հայաստանը սահման չունեցող, տնտեսական կղզու կարգավիճակում գտնվող երկիր է, և առաջարկում ենք Հայաստան ներմուծվող մեքենաների համար այլ փոխարժեքներ կիրառել»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025