Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Հա­յաս­տա­նում վե­րաց­վել է մա­հա­պա­տի­ժը, ստեղծ­վել է Հայ ազ­գա­յին կոնգ­րե­սը

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Անգոլա՝ Զինված ուժերի օր, Բենին՝ Անկախության օր, Չինաստան՝ Ազգային –ազատագրական բանակի կազմավորման օր, Լեհաստան՝ Վարշավյան ապստամբության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Բանակի թիկունքի աշխատողների օր, Շվեյցարիա՝ Կոնֆեդերացիայի օր, Բարբադոս, Բերմուդներ, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Յամայկա՝ Էմանսիպացիայի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1903 – ծնվել է հանրահայտ գրող Գուրգեն Մահարին:

1905- Ռուսաստանում ցարի հրամանագրով չեղյալ է հայտարարվել 1903 թվականի հունիսի 12-ի օրենքը (հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը)։

1918- Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ:

1921– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո) Լիլի Չուգասզյանը, որը 1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու Յորքի օպերային թատրոնում:

1917 – ծնվել է պատմաբան Լևոն Բաբայանը:

1933– ծնվել է գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանը:

1934– Երևանում սկսվել է Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։

1938- վախճանվել է խորհրդային դիվանագետ Ալեքսանդր Բեկզադյանը:

1943 – ծնվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

1946 – ծնվել է օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը:

1956 – ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիել յանը:

2003- ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, և առաջին իսկ օրը հրապարակվել է նախագահ Քոչարյանի հրամանագիրը, որով 42 մահվան դատապարտված անձանց ներում է շնորհվել ու նրանց նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է նոր օրենսգրքում սահմանված առավելագույն պատժաչափով՝ ցմահ բանտարկությամբ:

2008- Երևանում կայացել է ճանապարհաշինական հերթական խոշոր` «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող տրանսպորտային նոր հանգույցի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը:

- Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում ՀՀՇ առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանը հայտարարել է ընդդիմադիր դաշինքի` ՀԱԿ-ի ստեղծման մասին:

2014- Ղարաբաղի սահմանին ադրբեջանցիների հարձակումը հետ մղելու ժամանակ փոխհրաձգության հետևանքով 9 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը վիրավորվել է:

2017-առավոտյան միջին տարիքի մի տղամարդ մտել է եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սրահը, որտեղ նշում էին հանգուցյալների հիշատակի օրը, ու կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Զոհվել է 4 մարդ, ևս 7-ը վիրավորվել է։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 30 - Օկտավիանոս Օգոստոսը մտել է Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիա և այն ենթարկել Հռոմի Կայսրությանը: Զոհվել է հռոմեացի ռազմական գործիչ և տրիումֆատոր Մարկ Անտոնիոն:

մ.թ.ա. 10 – ծնվել է Հռոմի կայսր Կլավդիոսը:

527 - Հուստինիանոս Ա-ն դարձել է Բյուզանդիայի միակ կառավարողը:

1137- վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Լուի VI-ը:

1192 - Ռիչարդ Առյուծասիրտը վերադարձել է Յաֆայ և հաղթել Սալահ ադ Դինի բանակին:

1291– Շվեյցարիան հռչակել է իր անկախությունը։

1619 –առաջին աֆրիկացի ստրուկները հասցվել են Վիրջինիայի Ջեյմսթաուն քաղաք:

1774– անգլիացի գիտնական Ջոզեֆ Պրիստլին հայտնաբերել է թթվածինը։

1780 –Շվեդիան հայտարարել է իր մշտական չեզոքության մասին:

1831- բացվել է Լոնդոնի կամուրջը:

1834 - Բրիտանական Կայսրությունում վերացվել է ստրկությունը:

1876 - Կոլորադոն դարձել է ԱՄՆ-ի 38-րդ նահանգը:

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսական Կայսրությանը։

1914 – ծնվել է վրացի գրող և բանաստեղծ Գրիգոլ Աբաշիձեն:

1939- Մոսկվայում բացվել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, ներկայումս՝ Համառուսաստանյան ցուցադրությունների կենտրոն:

1946 –դավաճանության համար մահապատժի է ենթարկվել խորհրդային զորահրամանատար, գեներալ Անդրեյ Վլասովը:

1946 - Հունգարիայում մտցվել է ֆորինթ դրամական միավորը:

1954 –ուժի մեջ է մտել Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում կրակի դադարեցման պայմանագիրը, Ֆրանսիան ավարտել է իր գաղութային պատերազմը Հնդկաչինաստանում:

1960 - Իսլամաբադը հայտարարվել է Պակիստանի կառավարության դաշնային մայրաքաղաք:

1964- բելգիական Կոնգոն ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անունը:

1976 –Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:

2004 - Պարագվայի Ասունսյոն քաղաքի սուպերմարկետում ծագած հրդեհի զոհ է դարձել 396 մարդ

Կամո Խաչիկյան

 

 
 

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank