Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


«Կա­ռա­վա­րու­թյունն իր ծրագ­րերն իրա­կա­նաց­նե­լու հա­մար պի­տի մաք­րի իր շար­քե­րում հար­մա­րա­վետ տե­ղա­վոր­ված դի­լե­տանտ­նե­րին»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է հեռուստամեկնաբան, համերգավար, դերասան Կարեն Քոչարյանը:

-Պարոն Քոչարյան, երկար տարիներ եղել եք հեռուստաեթերում, մարդ, ում հետ նաև ասոցացվել է հեռուստատեսությունը: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս հեռուստաեթերը: Հեռուստատեսությունը կատարո՞ւմ է իր առջև դրված հիմնական նպատակները, թե՞ ոչ:

միցս պատասխանել եմ այս հարցին՝ հայտնելով իմ դժգոհությունը: Հեռուստատեսությունն, ընդհանուր առմամբ, դարձել է չարիք մարդկանց, մանավանդ մատաղ սերնդի կյանքում: Ինչ վերաբերում է նպատակներին, չգիտեմ, միգուցե և կատարում է դրանք: Չէ՞ որ այդ խնդիրներն ու նպատակները երկրի հեռուստաալիքների առջև դնում էին ու դնում են սեփականատերերը, այն էլ՝ կուսակցական սեփականատերերը, ինչից զերծ չի եղել երբեք նաև Հանրայինը, որտեղ նույնպես առ այսօր ոչինչ չի փոխվել:

Այնտեղ սովորություն է իներցիայով ապրել ու աշխատել՝ ենթարկվելով սկզբում մի իշխանությանը, հետո երկրորդին, երրորդին, այլ ոչ թե ծառայել հանրությանը: Իսկ միթե՞ դա է հեռուստատեսության առաքելությունը: Հեռուստատեսությունը պետք է դաստիարակի, կրթի, պետք է դա անի նույնիսկ զվարճացնելիս: Իսկ այսօր երևի թե հաղորդումների 1 տոկոսն է կատարում իր առջև դրված այդ նպատակը:

-Այժմ հեռուստատեսային երկարատև դադարի մեջ եք: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ առաջարկների բացակայությա՞մբ, թե՞ ինքներդ չեք ցանկանում լինել եթերում:

-Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք մեր բազմաթիվ հեռուստաընկերությունների ղեկավարներին, այլ ոչ թե ինձ և իմ գործընկերներից շատերին, որոնք նույնպես մոռացված են: Ինչպե՞ս կարող ենք չուզել: Հեռուստատեսությունն անբուժելի վիրուս է, և տարիների ընթացքում այդ վիրուսն ավելի է տարածվում: Ինձ վերջերս պատմեցին, որ զարգացած երկրներից մեկում երեկոյան, այսինքն՝ «փրայմթայմ» ժամերին, հեռուստաեթերում երևում են միայն ճերմակ մազերով մարդիկ: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է՝ ինչ ինֆորմացիա էլ ներկայացնի այդ հաղորդավարը կամ մեկնաբանը, հեռուստադիտողը նրան կվստահի, կհավատա՝ հաշվի առնելով նրա 30-40 տարվա եթերային փորձը: Դա տեղի է ունենում շատ երկրներում:

Մեզ մոտ հակառակ գործընթացն է: Եթե ունես փորձ, դու գործ չունես եթերում: Պարզ է, թե ինչու, որովհետև քո գիտելիքներն ու փորձը ստվեր կգցեն այսօրվա անգրագետ եթերի վրա: Բացի այդ, պրոֆեսիոնալին պետք է վճարել նորմալ, բարձր աշխատավարձ, իսկ սիրողական մակարդակին կարելի է և մի քանի կոպեկով պահել: Չէ՞ որ կարևորն այն է, որ նրանք եթերում լինեն և ճանաչում ձեռք բերեն:

Այդ պատճառով էլ նրանց ճանաչումը տևում է մեկ-երկու ամիս, իսկ մեր սերնդին հիշում, ճանաչում և սիրում են առ այսօր, չնայած վաղուց եթերում չենք: Այո, ցանկություն ունեմ եթեր վերադառնալու, սակայն դա միայն իմ ցանկությամբ պայմանավորված չէ:

-Անտարբեր չեք մշակույթի շուրջ տեղի ունեցող խմորումներից: Մշակույթի նախարարությունը միավորվեց այլ նախարարության հետ: Չե՞ք կարծում, որ պետությունը, կարծես թե, այնքան էլ հոգատար չէ մշակույթի նկատմամբ: 

-Մշակույթի հանդեպ երբեք անտարբեր չեմ եղել և միշտ հայտնել եմ իմ կարծիքը: Միշտ ասել եմ, որ մշակույթը երկրի կրթությունից, պաշտպանությունից և ազգային անվտանգությունից ոչ պակաս կարևոր բնագավառ է: Մշակույթի մեջ եմ արդեն համարյա 45 տարի:

Դեռ ինստիտուտ չընդունված՝ արդեն թատերական և համերգային բեմերում եմ եղել և բախտ ունեցել ներկայացնել այնպիսի մշակութային ժայռերի, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Շառլ Ազնավուրը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Կոնստանտին Օրբելյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Գոհար Գասպարյանը, Տիգրան Լևոնյանը, Օհան Դուրյանը, ինչպես նաև մի շարք ռուս մեծանուն երաժիշտների ու արտիստների: Դա ինձ համար մեծ դպրոց էր և մշակութային հզոր դասագիրք:

Աշխատել եմ խորհրդային շրջանի շատ պրոֆեսիոնալ նախարարների հետ, որոնք ոչ թե ղեկավարել են, այլ կազմակերպել են մշակույթը: Ինձ համար մեծ ցավ էր, երբ մոտ մեկ ու կես տարի առաջ, ուսումնասիրելով կառավարության կայքում առկա մշակույթի նախարարների ցանկը, բացահայտեցի, որ մինչև 1990 թվականը ո՛չ մշակույթ ենք ունեցել, ո՛չ նախարարություն, ո՛չ էլ նախարար, քանի որ այնտեղ նշված էին միայն 1990 թվականից այդ պաշտոնը զբաղեցնողների անունները: Միևնույն ժամանակ կարող եմ վստահ ասել, որ արդեն 30 տարի մշակույթը մեր երկրում անտեսված է:

Եթե ունեցել ենք ինչոր հաջողություններ, նախարարությունն ու նախարարները թող դա իրենց երբեք չվերագրեն: Այդ հաջողություններին արվեստագետները հասել են իրենց ուժերով և ընկերների աջակցությամբ, որից հետագայում երկրի և մշակույթի «բոսսերը» դիվիդենտներ էին շահում և հաստացնում սեփական անկուշտ գրպանները: Այսօրվա իրավիճակում միշտ էլ ասել ու գրել եմ՝ սխալ եմ համարում նախարարությունների միավորումը: Կրթությունն ու մշակույթը երկու անչափ կարևոր բնագավառ են, և մեկ մարդ դա չի կարող ղեկավարել:

Հուսանք, որ սա ժամանակավոր երևույթ է, ու ընթացքում ամեն ինչ կվերադառնա իր ռելսերի վրա: Տեսել եմ շատ նախարարների, սակայն երբեք կախվածության մեջ չեմ եղել նրանցից ու չեմ էլ լինի: Հիմա կասեք՝ բայց միշտ եղել ես բեմում: Այո, սակայն, դա ոչ թե նախարարների ու նրանց «շարիկ գլորող» որոշ աշխատակիցների շնորհիվ էր, այլ իմ ընկերական շրջապատի և իմ համառության: Վարել եմ անվանի մարդկանց շատ հոբել յաններ, պետական մակարդակի տոնական համերգներ:

Բնական է՝ դրանք կազմակերպում էին նախարարությունը, քաղաքապետարանը, և պետք էր բարձր մակարդակ ապահովել: 

Դե, այդ դեպքում կային պրոֆեսիոնալներ, որոնք հաճույքով այդ գործը անում էին՝ ստանալով պետությունից ծիծաղելի գրոշներ, այն, ինչ վերը նշված գերատեսչությունները երբեք չէին առաջարկի իրենց սիրեցյալ, այսպես կոչված, էլիտար «արվեստագետներին», շռայլորեն բաժանելով նրանց պատվավոր կոչումներ, մեդալներ ու շքանշաններ:

-Երկրում քաղաքական փոփոխություններից հետո հասարակությունը միակամ էր թվում, համախմբված: Հիմա, կարծես թե, այլ պատկեր ունենք: Ինչպիսի՞ն են հասարակական տրամադրությունները ձեր աչքերով:

- Հեղափոխության առաջին օրերից կանգնած եմ եղել ժողովրդի կողքին ու հավատացել Նիկոլ Փաշինյանին: Նրա քաղաքական ուղին համարում եմ ճիշտ: Վերջապես մարդիկ հանգիստ շնչում են: Երբեք չեմ համակրել ոչ մի կուսակցության և չեմ եղել ոչ մի կուսակցության շարքերում:

Չեմ եղել ո՛չ իշխանամետ, ո՛չ էլ կուսակցականամետ, բայց միշտ եղել եմ պետականամետ, ժողովրդամետ: Նշում եք՝ «հասարակությունը միակամ էր թվում»: Ինչո՞ւ «թվում»: Հասարակությունն, իրոք, միակամ էր և համախմբված, ու դա այսօր էլ շարունակվում է: Պարզապես այդ միախմբված մարդկանց շարքերը ներխուժել էին բավական մեծ քանակությամբ էլեմենտներ, որոնք երկկողմանի խաղեր էին խաղում՝ դրանով իսկ փորձելով քանդել արդար պայքարի ընթացքը:

Եկավ ժամանակը, և այդ էլեմենտները իրենց դեմքը բացահայտեցին, և դրանք, ուշ, թե շուտ, պատասխան են տալու: Կառավարությունն ունի իր մշակած ծրագիրը բոլոր ոլորտներում: Պարզապես դրանք լիարժեք իրականացնելու համար առաջին հերթին պիտի մաքրի իր շարքերում հարմարավետ տեղավորված այն դիլետանտներին, որոնք զբաղեցնում են իրենց բազկաթոռները նախարարություններում և գերատեսչություններում և ներսից զբաղվում են սաբոտաժով: Նմանները տեղ չպիտի ունենան այսօրվա կառավարությունում:

Երբ դրանցից կազատվենք, և նրանց փոխարեն երիտասարդ, շնորհալի, բավական ճկուն միտք ունեցող երիտասարդների կողքին կկանգնեն միջին և ավագ սերնդի պրոֆեսիոնալներն, ու ամեն մարդ կզբաղվի իր գործով, այդ ժամանակ կիրագործվեն բոլոր ծրագրերը, և մեր երկիրը կծաղկի:

Շատ եմ լինում մարզերում, գյուղերում ու քաղաքներում: Ցավալի է տեսնել՝ ինչ վիճակի են դրանք հասցվել, ինչպես են դատարկվել բնակավայրերը: Շատ աշխատանք կա անելու, որպեսզի մարդկանց կյանքը բարելավվի: Մեկ տարում անհնար է վերականգնել 30 տարվա թալանածը: Ուրեմն՝ մեր ժողովուրդը պիտի համախմբվի, մոռանա հին ու նորը, յուրաքանչյուր հարցին մոտենա ոչ թե կուսակցական մոտեցմամբ, այլ մասնագիտական:

Փառք Աստծո, սկսվել է հայրենադարձության նոր փուլ, ու վերադառնում են լավագույնները, նրանք, ովքեր վերջին տասնամյակների ընթացքում փախել են ռեժիմից և ստիպված են եղել իրենց գիտելիքներով ծառայել այլ ազգերի: Սաբոտաժի փոխարեն միախմբվենք ու տեր կանգնենք մեր երկրին ու ամբողջ աշխարհին ապացուցենք, որ աշխարհի լավագույն ազգն ենք, ու մեր սիրտը ցավում է մեր դրախտավայր երկրի համար:

Դա պարտավոր ենք անել մեր երեխաների ու թոռների համար, Հայաստանի ապագայի համար: Ես իմ կողմից, որպես մշակութային զինվոր, որպես երևանցի, կանգնած եմ ժողովրդիս և երկրիս ներկայիս ժողովրդավարական իշխանությունների կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients