Yerevan, 31.January.2026,
00
:
00
BREAKING


«Այս­քան տա­րի­նե­րի ըն­թաց­քում չսո­վո­րե­ցինք ան­տա­ռը ճիշտ կա­ռա­վա­րել, դրա հա­մար էլ այ­սօր ունենք այն, ինչ ունենք»

INTERVIEW

Պարբերաբար անդրադառնալով բնապահպանական խնդիրներին՝ հասկանում ենք, որ անտարբերությունը մի օր աղետի է վերածվելու: Իսկ բնապահպանական խնդիրները Հայաստանում ամեն րոպե հիշեցնում են իրենց մասին:

Անտառային տնտեսագետ, Մոսկվայի անտառի պետական համալսարանի դասախոս, նախկինում Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրեն Կարեն Կիրակոսյանը «Փաստի» հետ զրույցում հիմնական շեշտադրումներն անում է անտառների սխալ կառավարման վրա:

«Անտառային կառավարման երկար տարիների ճգնաժամի հետևանքը վերջերս Իջևանում տեղի ունեցած իրադարձություններն են: 1991 թվականից Հայաստանում անտառային կառավարումը գրեթե զրոյացվել է: Բոլորս հիշում ենք 90-ականների անկանոն հատումները, որոնք կապված էին պատերազմական դրության հետ, հետո ծառահատումները շարունակվեցին, քանի որ մեր բնակչության մեծ մասը ջեռուցման համար վառելափայտ է օգտագործում, հետո էլ սկսեց զարգանալ փայտավերամշակման արդյունաբերությունը, որը ծառահատումների նոր ծավալների հանգեցրեց:

Բացի սա, 2003 թվականից «Հայանտառ» ՓԲԸ-ն վերածվեց ՊՈԱԿ-ի, ինչն ընդհանրապես ոչնչացրեց եղած լիազորությունները: Խնդիրը լուծելու համար որևէ մեկը ջանք չէր թափում, անտառը բարձիթողի վիճակում էր, դրա համար էլ անտառում ստեղծվեցին իշխանիկներ, խմբեր:

Մեր խեղճ անտառները տեղից սակավ էին, ավելի պակասեցին: 

Այսօր էլ մեկ օրվա մեջ հայտարարում են, որ մենք առաջվա համակարգը վերացնում ենք, իսկ նորը չեն ստեղծում: Դրա համար էլ սրա պատճառով իրավիճակը «պայթում է»»,ասում է Կիրակոսյանը:

Նա կարծում է, որ Հայաստանում սովոր չենք բնապահպանական խնդիրներին նայել առանձին: «Չի կարելի հանքարդյունաբերության խնդրին նույն անկյունից նայել, ինչ անտառային տնտեսության խնդրին, այն պարզ պատճառով, որ հանքարդյունաբերությունն ինքն իրենով մի ռեսուրս է, որը չի վերականգնվում: Այստեղ մոտեցումը այլ է: Եթե մի օր որոշում լինի առհասարակ ոչինչ չարդյունահանել, կարող է և ինչ-որ տեղ արդարացված լինի, որովհետև դա չվերականգնվող ռեսուրս է:

Բացի դա, դրա հետևանքները և խնդիրներն այլ են: Բաց հանքերի դեպքում օքսիդացում է տեղի ունենում, քիմիական պրոցեսներն են արագանում և այլն:

Անտառի դեպքում ամեն ինչ այլ է. այն վերականգնվող ռեսուրս է և ճիշտ կառավարելու դեպքում կարելի է անտառից օգտվել, ինչը չենք կարողանում անել: Այսքան տարիների ընթացքում հայ ազգը չի սովորել անտառը ճիշտ կառավարել: Դրա համար էլ Իջևանում եղավ այն, ինչ եղավ: Նույն սցենարը վաղը կարող է Վանաձորում լինել, Գորիսում և բոլոր այն վայրերում, որտեղ անտառային գոտիներ ունենք:

Անտառային օրենսգրքի 5-րդ գլխում հստակ գրված է, որ անտառաշինությունն անտառների կայուն զարգացման հիմքն է:

Ասեմ ձեզ, որ անտառաշինության մասնագետ չենք ունեցել խորհրդային տարիներին և առավել ևս ԽՍՀՄ փլուզումից հետո»,-նշում է մեր զրուցակիցը:

Կիրակոսյանը մտաբերում է՝ մոտավորապես մեկ տարի առաջ՝ այն ժամանակ դեռ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Վարշավայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ 2050 թվականին երկու անգամ ավելի անտառածածկ տարածք ենք ունենալու Հայաստանում, քան այսօր:

«Եթե այս ձևով պետք է կառավարենք մեր անտառները, ապա 2050 թվականին կունենանք ոչ թե երկու անգամ ավելի, այլ երկու անգամ պակաս անտառ: Նման՝ օդի մեջ արված հայտարարություններ չի կարելի անել, քանի որ ամեն հայտարարության տակ պետք է լինի հիմք: Ի վերջո, մեր երկրի ռեյտինգն էլ է դրա հետ կապված:

Հետագայում ավելի կոմպետենտ մարդիկ ինչ-որ հայտարարություններ կանեն տարբեր հարթակներում, այն ժամանակ մեզ չեն հավատա, լուրջ չեն ընդունի: Եթե 2050 թվականին ունենանք նույն քանակի անտառածածկ տարածք, ինչ 1990-ականներին, ռեկորդ կսահմանենք»,-նշում է Կիրակոսյանը: Սխալ կառավարման հետ կապված՝ մեր զրուցակիցը մի օրինակ է բերում, որը թերևս ցույց է տալիս նաև պատկան մարմինների վերաբերմունքը բնության նկատմամբ: 

«Գիտահետազոտական փորձադաշտ ունեինք Արմավիր քաղաքի մոտ՝ 50 հեկտար, որը Գիտությունների ազգային ակադեմիայի բալանսում էր, ստեղծվել էր 1993 թվականին՝ մի խումբ ամերիկահայերի կողմից:

Շատ լավ ցուցանիշներով փորձադաշտ էր, որտեղ արագաճ բարդիների մոտ 40 տեսակ էր հիմնվել: Մարդիկ 20 տարուց ավելի աշխատել էին, գիտական բազա ստեղծել նրա համար, որ հետագայում արագաճ բարդիներով կարողանայինք հողատարածքներ ստեղծել:

Սա երեք տարի առաջ բարբարոսաբար հատվեց, դաշտն այսօր անապատ է դարձել, այժմ ակադեմիան չգիտի՝ ի՞նչ անել այդ տարածքի հետ: Այսպես ենք մոտենում հարցերին: Նման փորձադաշտ ստեղծելու համար ևս 20 տարի ու փորձառու կադրեր են անհրաժեշտ: Այսօր Հայաստանում անտառային կրթություն գոյություն չունի:

Պետական ոչ մի ծրագիր չկա, որ երիտասարդները գնան, արտասահմանյան անտառային լավագույն բուհերը սովորեն, վերադառնան և այդ ոլորտում աշխատեն: Ընդհանրապես չենք խոսում անտառային տնտեսագիտությունից:

Անտառների կառավարման հիմքում պետք է լինի անտառային տնտեսագիտությունը, որը հիմնավորի՝ երբ, որքան, ինչ քանակով, ինչպես կարելի է հատումներ անել, որ սոցիալական և արդյունաբերական խնդիրներն էլ լուծվեն»,-եզրափակում է Կարեն Կիրակոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025