Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մեր ժողովուրդը բողոքում է տանը նստած. Կարեն Քոչարյան

ECONOMICS

Մեր ժողովուրդն անընդհատ բողոքում է, բայց երբ պահը գալիս է, ոչ ոք դուրս չի գալիս փողոց բողոքելու:

«Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով հոսանքի թանկացման դեմ անցկացվող բողոքի հանրահավաքին եւ նստացույցին: Բանախոսը ցավով արձանագրում է, որ խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ սոցիալական, այնուհանդերձ, բոլորը միայն տանը նստած են բողոքում:

«Մի կողմից մթնոլորտն ինձ դուր էր գալիս, այն առումով, որ երիտասարդներ էին, և այն, որ երկար ժամանակ սպասվում էր, որ երիտասարդությունը գա փոխարինելու այս «մսից հոսանք» ստացող սերնդին: Մյուս կողմից, երիտասարդների շրջանում նշմարվում է անփորձություն, և կա մի շատ վատ բան, որը իմ մեծ լավատեսության պարագայում, մի փոքր վշտացնում է. այն, որ մարդիկ դուրս չեն գալիս պայքարելու իրենց իրավունքների համար:

Գուցե ես սուբյեկտիվ եմ և սխալ, բայց մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր չեն գնում ցույցի»,-նշել է նա: Այս պայքարը, միևնույն է, պետք է լուծվի քաղաքական մակարդակով: Մինչդեռ, պայքարի դուրս եկած երիտասարդները չեն թողել, որպեսզի քաղաքական ուժերը բարձրանան հարթակ: Քոչարյանն ընդգծում է, որ այդ հարցը կլուծվի այն ժամանակ, երբ այդ քաղաքական հարթակում կլինեն քաղաքական կերպարներ: «Այդ քաղաքական հարթակն Ազգային ժողովն է, եւ այդ հարցը կլուծվի այն ժամանակ, երբ այնտեղ լինեն քաղաքական կերպարներ, ոչ թե՝ ով պատահի: Այդ քաղաքական հարթակում անգամ գրել, կարդալ չգիտեն, չգիտեն ինչի համար են կոճակ սեղմում:

Մինչդեռ հոսանքի հարցը շատ գլոբալ է, այն առումով, որ կան երկկողմ ռիսկեր»,-ասել է նա:

Փորձագետն այս հարցում չի մեղադրում ընկերության գլխավոր տնօրեն Բիբինին: Նա մեղադրում է հայրենական իշխանություններին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: «Փոխարեն Բիբինին ասելու, որ բացի իրավունքներից՝ ունես նաև պարտականություններ, հետեւաբար՝ կհավաքես «փասա-փուսեդ» ու կգնաս, եւ քո տեղն ուրիշը կաշխատի, դեռ մի բան էլ Բիբինի ասածն «ավետում» են ժողովրդին»,-իր վրդովմունքն է հայտնել բանախոսը: Պետությունը պետք է հասկանա, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն այնպես, որ չքաղաքականացվեն: Այս համատեքստում Կարեն Քոչարյանը հարցադրում է անում՝ ի՞նչ է նշանակում տարին մեկ անգամ հոսանքի գինը բարձրացնելը:

Բանախոսը կարծում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը սպասում են զարգացումների, հետո միայն կհայտնվեն ասպարեզում: «Նրանք հերթական անգամ չեն ցանկանում «ֆիասկո ապրել», այսինքն՝ չեն ցանկանում գալ, երևալ, հետո հերթական անգամ պարտվեն: Եթե տեսնեն այդ զանգվածը մեծանում է, ապա քաղաքական լիդերներ կտեսնենք հարթակում»,-համոզմունքն է հայտնել նա:

Փորձագետը կարծում է, որ մոտակա օրերին պարզ կլինի՝ արդյո՞ք այս «խմորը շատ ջուր կքաշի»: Այնուհանդերձ, ըստ Քոչարյանի, եթե ոչ հիմա, ապա նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին, երբ ամեն ինչ զգալիորեն կթանկանա, չի բացառվում, որ այդ ժամանակ ինչ-որ բան կլինի:

«Կա մի օրենք, որ վկայակոչում է, որ հոսանքի լարումը՝ U-ն, հավասար է հոսանքի ուժի A և հոսանքի դիմադրության R արտադրյալի: Հետևաբար՝ ստացվում է, որ հոսանքի ուժը և դիմադրությունը հակառակ համեմատական են: Եթե հոսանքի ուժը՝ իշխանությունների կամ ՀԷՑ-ի ուժն է կամ գնի բարձրացումը, իսկ R-ն՝ ոչ թե հոսանքի, այլ ժողովրդի դիմադրություն է, ապա ստացվում է, որ եթե դիմադրությունը մեծ է լինում, ախա այդ ուժը փոքրանում է, իսկ եթե դիմադրությունը ձգտում է 0-ի, ապա այդ ուժը և գինը ձգտելու են անվերջության»,- հոսանքի «լեզվով» մեկնաբանություն է արել Կարեն Քոչարյանը :

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System