Կարճ շրջազգեստ, ծաղկային պրինտով վերնաշապիկ. Հասմիկ Խոջյանի ամառային կերպարը
PHOTOԵրիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայցնելով իր հմայիչ ամառային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին կարճ ջինսե տաբատ է կրում, որը համադրել է ծաղկային պրինտով վերնաշապիկի հետ։ Հասմիկ Խոջյանը, որն այս շրջանում նկարահանվում է «էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, կապույտ բարձրակրունկ կոշիկներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին առանց շպարի էր, կրում էր ամառային վերնաշապիկ։ Հասմիկը հրապարակմանը կից գրել էր. «Առանց դիմահարդարման... առանց վիրահատության... և առանց որևէ միջամտության... Այսպիսին է կյանքը»։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



