Yerevan, 20.November.2025,
00
:
00
BREAKING


Ցուլերի համար անսպասելի հաջողությունների օր է․ հուլիսի 31-ի աստղագուշակը

LIFE

Past.am

Խոյ։ Այսօր ոմանք կարող են ձեզ քննադատել ավելորդ դանդաղկոտության մեջ, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց այնպես, ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ շտապելու հարկ չկար էլ: Իսկ դուք էլ, շնորհիվ բոլոր գործերի հանդեպ ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, չեք թույլ տալիս այն սխալները, որ անում են հապճեպ գործող մարդիկ: Օրը հարմար չէ մանր գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումները հաջող կլինեն: Լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները: Ի դեպ, միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:

Ցուլ։ Սա անսպասելի հաջողությունների օր է՝ ոչ այնքան էական, սակայն հաճելի: Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Չի բացառվում, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք, և շանս ստեղծվի մասնակցելու մի ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում: Ծանոթությունները հեշտությամբ են հաստատվում, դրա համար պետք չի լինի նախաձեռնություն դրսևորել, քանի որ շրջապատին դուք շատ եք հետաքրքրում: Նշանի ընտանեկան ներկայացուցիչներին կհաջողվի իրենց կեսին օգնել լուծել բարդ խնդիրը:

Երկվորյակներ։ Այսօր որքան ավելի քիչ տագնապեք մանրուքների պատճառով, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Հնարավորություն կընձեռվի ազդեցիկ մարդկանց հետ քննարկելու հարցեր, որոնք վերջին ժամանակներում ձեզ հուզում էին, և գտնել դրանց լուծումները: Նշանի պատվախնդիր ներկայացուցիչների առջև նոր հորիզոններ կբացվեն, ինչն էլ կարիերայի աստիճաններով բարձրանալու հնարավորություններ կտա: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական բան տեղի ունենա, և նախաձեռնոթյուն հանդես բերելն էլ ոչ մի բանի չի հանգեցնի: Ստեղծված իրավիճակում դուք պետք է մտածեք ձեր հետագա գործողությունների շուրջ:

Խեցգետին։ Օրը չնայած ամենապարզերից չէ, սակայն բավական հաջող է: Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է: Այն ամենն, ինչին ձեռնամուխ եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ հասնել չի ստացվում, ապա դա այնքան էլ կարևոր բան չէր: Ճակատագիրն ինքը կհուշի, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես գործել: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, ձեր նախազգացման հուշումներին հետևելն է: Երեկոն կցանկանաք անցկացնել հանգիստ, սակայն դժվար թե դա ստացվի, քանի որ ձեզ, ամենայն հավանականությամբ, անսպասելի կհրավիրեն հյուր կամ որևէ երեկույթի:

Առյուծ։ Այսօր ձեզ մոտ վառ են արտահայտվում միայն լիդերական ունակությունները, դուք ցանկանում եք միայն հանձնարարություններ տալ: Պետք է ասել, որ դա ձեզ մոտ լավ է ստացվում, սակայն խնդիրն այն է, որ հաջողության հասնելու համար դա բավարար չէ, ստիպված եք ինքներդ էլ չարչարվել: Այսօր նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնաբերեն, որ ոչ միայն ի վիճակի են աշխատանքային սխրանքների, այլև դրանից որոշ չափով հաճույք են ստանում: Հատկապես հաճելի կլինի այդ բացահայտումը նրանց համար, ովքեր վերջին ժամանակներում կասկածում էին, թե արդյոք կյանքի ճիշտ ուղղություն են ընտրել:

Կույս։ Այսօր ձեզ հաջողվում է այն ամենն, ինչը ուրիշների ուժերից վեր է։ Պատահական չէ, որ շրջապատին դուք իսկական հերոս եք թվում: Հնարավոր է առաջընթաց անգամ այն գործերում, որոնք դուք հույս էլ չունեիք ավարտին հասցնել: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի շրջապատին վերաբերող անսպասելի բացահայտումների հետ: Սիրո հարցում ձեր բախտը բերում է։ Սա հենց այն օրն է, երբ կարելի է հանդիպել արքայազնին կան արքայադստերը կամ էլ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք խախտում են արդեն ձևավորված հարաբերությունները: Դուք ցանկացած իրավիճակում ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում, ինչով անզուգական տպավորություն եք թողնում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:

Կշեռք։ Աշխատեք քիչ անհանգստանալ․ հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն այս օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը դուք ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք որևէ մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փասթաթղթեր ձևակերպելիս, հեշտ չի լինելու բյուրոկրատական քաշքշուկները հաղթահարելը: Երեկոն իր հետ հաճելի անակնկալներ և հետաքրքիր հանդիպումներ կբերի: Հնարավոր են անսպասելի այցեր, դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել և նրանց հետ հիանալի ժամանակ կանցկացնեք:

Կարիճ։ Մի խուսափեք իմպրովիզներից․ այսօր հենց այն որոշումները, որոնք կծագեն ձեր գլխում բոլորովին անսպասելի, կլինեն առավել հաջողը: Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա: Հիշեք, որ ազդեցիկ մարդիկ կկանգնեն ձեր կողքին և կսատարեն գրեթե ամեն ինչում: Օրվա երկրորդ կեսը կապված է կենսական եռանդի նվազման հետ, և այդ ժամանակահատվածում հնարավոր է ինքնազգացողության անկում: Զերծ մնացեք ալկոհոլի և ծանր ուտելիքի օգտագործումից, իսկ երեկոյան ժամանակ գտեք զբոսանքի համար: Անձնական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի:

Աղեղնավոր։ Այսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե ինչ եք դուք իրականում ցանկանում, քանի որ օրվա իրադարձությունները նպաստում են այն բանին, որ իրականանա ձեր վաղեմի երազանքը, սակայն միայն մեկը: Առավոտյան իրավիճակը որոշ չափով նյարդային կլինի, սակայն ծագող խնդիրներն այնքան լուրջ չեն, որ դուք կորցնեք ձեր հանգստությունը: Դրա հետ մեկտեղ էլ դուք պահպանում եք հումորի զգացումը, ինչն օգնում է հաղթահարել բազմաթիվ արգելքներ: Ձեր կարիքը հատկապես շատ են զգում այն մարդիկ, ովքեր չեն կարող պարծենալ լավատեսությամբ և ինքնավստահությամբ, իսկ դուք էլ սիրով աջակցում եք նրանց՝ դրա հետ մեկտեղ թույլ չտալով նստել ձեր վզին:

Այծեղջյուր։ Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտից բխող զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ: Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավագույնս է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

Ջրհոս։ Առավոտյան կթվա, թե օրն այնքան էլ հաջող չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսն ինքնուրույն աշխատանք, իսկ երկրորդը՝ գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար: Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են, և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք սովորականից ավելի սիրագորով եք, հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:

Ձկներ։ Մի ձգտեք ամեն ինչում բոլորից լավը լինել․ դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Ոչ մի բան այսօր այնքան բեղմնավոր ու արդյունավետ չի լինի, որքան ձեր բնական վարքագիծը: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, չի բացառվում հաճելի լուրերի ստացումը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք: Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում արագ հաջողության հասնել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու վեճերը մնում են անցյալում: 

IDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA