Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Հույ­սեր կան, կա­րև­ո­ր է, որ դրանք չխա­փան­վեն. մի­տում­ներն առկա են, սակայն կոնկ­րետ ժամ­կետ­ներ չեն նշվում

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Երևանը սպասում է Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում առաջընթացի » վերնագրով հոդվածում գրում է, որ Թբիլիսին «թեքվում» է դեպի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը և ընդլայնմանը:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ օրերս կայացած այցը Վրաստան և Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի, վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ հանդիպումները ցանկացած այլ իրավիճակում կարելի էր գնահատել որպես սովորական իրադարձություն:

Վրաստանն ու Հայաստանը հարևան պետություններ են և համագործակցում են միմյանց հետ՝ ունենալով ինչպես քաղաքականությանը, այնպես էլ տնտեսական ոլորտին առնչվող մոտ հարյուր համաձայնագիր: Այստեղ իրավիճակի յուրահատկությունն այն է, որ Վրաստանը Հայաստանի համար միակ միջանցքն է, որը կապում է Երևանը Մոսկվայի հետ: Թբիլիսին չունի դիվանագիտական հարաբերություններ Մոսկվայի հետ և, սերտորեն համագործակցելով ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, ձգտում է ԵՄ և ՆԱՏՕ:

Միևնույն ժամանակ, Վրաստանը նաև Ադրբեջանի համար է միակ տարանցիկ միջանցք, որը թույլ է տալիս ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները դուրս բերել համաշխարհային շուկա: Հետևաբար, Թբիլիսին տարածաշրջանում շարունակում է մնալ համալիր աշխարհաքաղաքական հավասարակշռումների գլխավոր կետ:

Միևնույն ժամանակ, այս իրավիճակը ռիսկեր է պարունակում, քանի որ տարածաշրջանում գործող արտաքին խաղացողները միշտ էլ գայթակղություն ունեն Վրաստանի ներքաղաքական իրավիճակի փոփոխության միջոցով տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեկ ուղղությամբ փոխելու փորձեր կատարել:

Այդ իսկ պատճառով հունիսի 20-ին Վրաստանում սկսված հակառուսական ակցիաները, որոնք վերաճեցին քաղաքական ճգնաժամի, Հայաստանում և Ադրբեջանում ուշադիր դիտարկվում էին: Այնուամենայնիվ, դրանից հետո Թբիլիսի առաջին այցելությունը կատարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ինչը խիստ ուշագրավ է է:

Հնարավոր է, որ Երևանը այդպես արեց, քանի որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում սկսել են խնդիրներ ծագել՝ կապված սահմանազատման և, հատկապես, Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքի հետ: Երկու երկրների ազդեցիկ առաջնորդները և քաղաքական գործիչները հայտարարություններ հնչեցրին, որ այդ տարածքները պատմականորեն կապված են իրենց երկրի հետ: 

Ընդ որում, Բաքուն հանկարծ դադարեց գազ մատակարարել Վրաստանին` նշելով, որ «Ադրբեջանը առաջին հերթին պարտավոր է գազ մատակարարել իր սպառողներին, որից հետո կմատակարարի Վրաստան»: Ահա թե ինչու Մնացականյանի այցը Թբիլիսի օպերատիվ էր և կառուցված առկա հանգամանքների կոնյուկտուրայում:

Երևանին, հաշվի առնելով Հայաստանի հեռանկարները, առաջին հերթին անհրաժեշտ էր ճգնաժամի պայմաններում բացահայտել վրացական իշխանությունների քաղաքական վիճակը և Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու մտադրությունները:

Կարևոր է նաև այն, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը ուժի մեջ է մտնելու մոտակա ժամանակներս, որի պատճառով էլ լրջորեն հաշվարկվում է Հայաստանի և Վրաստանի տարածքներով Իրանի և Ռուսաստանի միջև հաղորդակցային միջանցքների ստեղծման հնարավորությունները: Առանձնահատուկ նշանակություն ունի նաև հայ-իրանական սահմանի վրա Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը և դրա օգտագործման հնարավորությունը, որպես երրորդ երկրների շուկաներ հասանելիության ապահովող հարթակ: 

Բացի դա, Հայաստանի և Վրաստանի միջև արդեն իսկ գործում է ազատ առևտրի ռեժիմ, և Հայաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է: Վրաստանը կարող է օգտագործել Հայաստանի տարածքը ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար:

Այս ամենը հանգեցնում է այն եզրակացությանը, որ Մնացականյանի՝ Թբիլիսի կատարած այցի հիմնական նպատակն էր բացահայտել երկու երկրների տարանցումային հնարավորությունները: Այդ իսկ պատճառով նա հայ լրագրողներին տված հարցազրույցում հիմնական ուշադրությունը հրավիրել է Վերին Լարսին այլընտրանքային երթուղիների վրա: 

Միևնույն ժամանակ, նախարարը սենսացիոն հայտարարություն է արել: Նրա խոսքերով, «Վրաստանի և Ռուսաստանի միջև այս հարցի շուրջ բանակցությունները նոր փուլ են մտնում», և «Հայաստանը ուշադիր հետևում է այդ գործընթացին՝ բանակցություններ վարելով ռուս և վրացի գործընկերների հետ»: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Պրահայում հանդիպել են Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչները Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով Վերին Լարսին այլընտրանքային երթուղիների բացման հարցով:

Հայտնվել է հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին, թեև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «այս նախագծի իրականացումը հնարավոր չէ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում»: Թբիլիսիում նաև հայտարարել են , որ «Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով նոր ճանապարհի ստեղծումը կարող է նշանակել այդ ինքնավարությունների ավտոմատ ճանաչում»: Բայց ի՞նչ կլինի հաջորդիվ, դժվար է ասել, քանի որ Մնացականյանը միայն միտումներն է մատնանշել, բայց չի նշել կոնկրետ ժամկետներ:

Այս ամենը ենթադրում է, որ Թբիլիսին ձգտում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան տրանսպորտային հաղորդակցության զարգացումը և ընդլայնումը, առանց Հարավային Օսիայի և Աբխազիայի քաղաքական և իրավական կարգավիճակի քննարկման: Ինչո՞ւ է դա տեղի ունենում, ամբողջությամբ պարզ չէ:

Սակայն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Մոսկվան և Թբիլիսին փնտրում են այնպիսի լուծումներ, որոնք ներկայումս իրատեսական են: Այսպես, թե այնպես, մի կողմից՝ Հայաստանը և Վրաստանը, մյուս կողմից՝ Ռուսաստանը և Հայաստանը, կարծես թե, համաձայնության են գալիս այդ կարևոր հաղորդակցության նախագծի վերակենդանացման հարցում:

Անդրկովկասում իրավիճակը փոխվում է, և որոշակի հույսեր են արթնանում, բայց գլխավորը ներկայումս այն է, որ դրանք չխափանվեն ներքին և արտաքին այլ շահագրգիռ ուժերի կողմից:

Կամո Խաչիկյան

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network