Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ին­չո՞ւ են պատժում դա­տա­վո­րին

ANALYSIS

Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել: Դատավորի լիազորությունները ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կասեցվել են: Բնականաբար, սպասելի էր, որ տարբեր մեկնաբանությունների առիթ էր դառնալու այս իրողությունը:

Շատերը, այդ թվում` փաստաբաններ, իրավաբաններ, վստահ են, որ տեղի է ունենում դատավորի նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ նրա նկատմամբ իրավապահներն առանձնահատուկ ուշադրություն դրսևորեցին միայն այն բանից հետո, երբ կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին: Ընդ որում` փաստաբանները նկատում են, որ դատավորի աշխատասենյակի խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով:

Իհարկե, նման մեղադրանքներն իրենց բնույթով շատ լուրջ են, երբ իրավապահներին կասկածում են քաղաքական պատվեր կատարելու մեջ: Եվ ահա ՀՀ դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ: Ըստ այդ հայտարարության, 2018թ. սեպտեմբերի 14-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը, ներկա չգտնվելով ինչ-որ դատական նիստին համապատասխան դատարանի շենքում, բոլորովին այլ վայրից նիստերի քարտուղարի օժանդակությամբ անձնական դրդումով կազմել է տվել կեղծ արձանագրություն, որ իբր նույն օրը դատական նիստ է արել, բայց նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի եւ դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:

Ըստ դատախազության, դատավորը, փաստացի, պաշտոնական կեղծիք է թույլ տվել: «Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը եւ նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն»,- ասված է դատախազության հայտարարության մեջ:

Պետք է նշել, որ ամենասկզբում, երբ դեռ հայտնի չէր, թե ինչում է մեղադրվում դատավորը, թվում էր, թե շատ լուրջ հանցագործությունների մեջ է մեղադրվում, բայց, ինչպես իրավաբաններն են նկատում, գործ ունենք թղթաբանական մի կազուսի հետ, որը Հայաստանի դատարաններում ամեն օր է տեղի ունենում, հատկապես երբ դատավորները ծանրաբեռնված են լինում և ֆիզիկապես ի վիճակի չեն հասցնել քննել բոլոր գործերը:

Ինչևէ, կա կոնկրետ մեղադրանք, կան դատախազության պարզաբանումներ: Հիմա փորձենք հասկանալ իրավաբանների տեսակետը, ովքեր համոզված են, որ այս ամենը հեռու է իրավական գործընթաց լինելուց:

Բազմաթիվ փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը: Նրանք պնդում են, որ Հայաստանում փաստացի չի գործում օրենքի այն կարգավորումը, ըստ որի` «բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում», հետևաբար, ըստ նրա, այստեղ չի կարող լինել «անձնական դրդում», ինչպես պնդում է դատախազությունը:

«Սակայն հարցին անդրադառնանք այլ տեսակետից, մի պահ ընդունենք, որ տարածված տեքստում ներկայացվածն ամբողջությամբ արտացոլում է իրականությունը: Մի՞թե սա կարող է համարվել հանցագործություն, կամ անգամ կարգապահական խախտում:

ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն կարող է համարվել միայն հանրորեն վտանգավոր այն արարքը, որը ներկայացնում է հասարակական վտանգավորություն ու ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս է պատճառել: 

Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ դատարանի վարույթում գտնված այս երկու բողոքներն էլ քննվել են օրինական կարգով, արդյունքում կայացվել են օրինական որոշումներ, որոնք վերադաս երկու դատական ատյանների որոշումներով թողնվել են օրինական ուժի մեջ»,- մասնավորաբար նշել է փաստաբան Երվանդ Վարոսյանը և սրանից անում է հետևություն, որ «իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում, որն ունի երկու նպատակ՝ «պատժել դատավորին ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար՝ միաժամանակ սաստելով մյուս դատավորներին»:

Այսպիսով` անգամ երբ դատախազությունն ու փաստաբանները խոսում են զուտ իրավական բառապաշարով, միևնույն է, տպավորություն է, որ այս իրավիճակը չէր լինի, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը:

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ հենց հիմա հիշեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից պաշտոնական կեղծիք անելը, երբ այն տեղի է ունեցել դեռ անցած տարի:

Ինչո՞ւ են հիմա փորձում պարզել նրա գործունեության օրինականությունը: Կամ կա հստակ պնդում, որ նման պրակտիկա կա Հայաստանի բոլոր դատարաններում, որ օրենքի այդ պահանջը իրականում չի գործում, հետևաբար այդ մեղադրանքով ինչո՞ւ է հիմա միայն Դավիթ Գրիգորյանը կանչվում պատասխանատվության: Սրանք հարցեր են, որոնց դատախազությունը, բնականաբար, չի պատասխանելու: 

Դրանք Քոչարյանին կալանքից ազատելուն հաջորդած և նախորդած գործողություններ են, իսկ թե ով ինչում է մեղավոր, իհարկե, կարող է որոշել միայն դատարանը:

Հ.Գ.-Ի դեպ, երեկ ԲԴԽ-ն կենդանության նշաններ ցույց տվեց՝ հանդես գալով հայտարարությամբ, ուր մտահոգություն է հայտնվում ստեղծված վիճակի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորաբար ասված է. «Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:

...Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ:

...Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ և միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy