Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈՒԼԻՍԻ)․ Բնա­կե­լի շեն­քի պայ­թե­ցու­մը հան­գեց­րել է 28 մար­դու մահ­վան

SOCIETY

ՏՈՆԵՐ

Բարեկամության միջազգային օր, Թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օր, Վանատու՝ Անկախության օր, Կուբա՝ Հեղափոխության զոհերի հիշատակի օր, Մարոկկո՝ Թագադրման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1859 – ծնվել է բարերար, առևտրական, հասարակական գործիչ Եսայի Ջանփոլադյանը:

1896– ծնվել է հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը հանդիսացող Սեդրակ Շարիմանյանը:

1902 – ծնվել է արձակագիր, գրականագետ Հովիկ Մելիքյանը:

1923 – ծնվել է մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը:

1929 – ծնվել է քանդակագործ Սուրեն Նազարյանը:

1936- ծնվել է արձակագիր Նորայր Ադալյանը:

2010-Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 5 զինծառայողների ու ինքնասպան եղել։

2014- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները, առանց որևէ որոշում ցույց տալու, Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները:

2016-Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել է ՊՊԾ գունդը գրավածներին «ուժի գործադրման» հնարավորության մասին և առաջարկել զենքը վայր դնել ու առանց դիմադրության իշխանություններին հանձնվել:

2018- Հայտարարվել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է։

ԱՇԽԱՐՀ

762– հիմնադրվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:

1502 –Կոլումբոսը առաջին անգամ հանդիպել է հնդկական մայա ցեղի անդամների հետ:

1729 –հիմնադրվել է Մերիլենդ նահանգի ամենամեծ քաղաքը և ի պատիվ գաղութի լորդ-սեփականատեր Չարլզ Բալթիմորի անվանվել Բալթիմոր:

1792 – երգելով՝ Փարիզ է մտել Մարսելի կամավորական գունդը: Սակրավոր սպա Կլոդ Ժոզեֆ Ռուժե դե Լիլի գրած այդ երգը փարիզեցիները արդյունքում կոչեցին «Մարսելիեզ», որը ներկայումս Ֆրանսիայի ազգային հիմնն է:

1793 –Կանադայում սկսվել է Յորք քաղաքի ստեղծումը (ներկայում Տորոնտո):

1818– ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեն:

1840 –Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ինը արգելել է օգտագործել «Բելառուսիա» տեղանունը՝ փոխարինելով այն «Հյուսիս-Արևմտյան տարածքի նահանգ» անվանումով

1858 –անգլիացի հետազոտող Ջոն Սպիկը Աֆրիկայում հայտնաբերել է Վիկտորիա լիճը:

1863– ծնվել է ամերիկացի հայտնի գործարար Հենրի Ֆորդը, որը մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ:

1898-ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելլոգը և նրա եղբայր Ուիլլը հայտնագործել են եգիպտացորենի ձողիկները:

1898 –վախճանվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանական Կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը:

1900 –Բրիտանիայում արգելվել է երեխաների աշխատանքը հանքահորերում: 

1937 –ԽՍՀՄ-ում ստեղծվել են «եռյակ» դատարաններ, որոնք իրավունք ունեին կայացնել մահվան դատավճիռներ «ժողովրդի թշնամիների» նկատմամբ:

1938– հայտնաբերվել է Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմենը:

1944 –սկսվել է «Բլ յուկոտ» օպերացիան՝ բրիտանական բանակի հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

1947– ծնվել է ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որի նահանգապետ եղած ժամանակ Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

1948– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Ռենոն:

1967 –վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «հրանոթների թագավորների» տոհմի վերջին ներկայացուցիչ հանդիսացող Ալֆրեդ Կրուպպը:

1980-Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հայտարարել է մայրաքաղաք:

1980– Վանուատուն անկախացել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:

1992 –ծնվել է իտալացի հանրահայտ շախմատիստ Ֆաբիանո Կարաունան:

2006 –իսրայել-լիբանանական պատերազմի ընթացքում Լիբանանում եռահարկ բնակելի շենքի պայթեցումը հանգեցրել է 28 մարդու մահվան:

Կամո Խաչիկյան

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank