Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


«Ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու փո­խա­րեն՝ մեր մեջ ներ­քին մար­տահ­րա­վեր­ներ ենք ստեղ­ծել, որոնք նպաս­տում են մեր ար­ժե­հա­մա­կար­գի թու­լաց­մա­նը և կոր­ծան­մա­նը»

INTERVIEW

Դեռևս մեկ տարի առաջ, երբ երկրում քաղաքական փոփոխություններ էին տեղի ունենում, խոսվում էր սիրո, հանդուրժողականության, համերաշխության մասին: Հասարակությունն էլ մի տեսակ համախմբված էր թվում, սակայն հիմա, կարծես թե, այլ պատկեր ունենք:

Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ տպավորություն է, որ մարդիկ մոռանում են` ինչ է բարությունը և հանդուրժողականությունը: 

«Խոստում տալը մի բան է, բայց խոստումները կատարելն արդեն աշխատանք է պահանջում: Ես մտավորականի այն տեսակն եմ, որը գտնում է՝ անընդհատ դժգոհության արդյունքում պետք է լինի առաջընթացը, այսինքն՝ չբավարարվել եղածով: Բայց այս պարագայում մենք եղածը չունենք, կորցնում ենք այն:

 

Հանդուրժողականության հետ կապված՝ կարծում եմ, որ արդեն մոռանում են, թե ի՞նչ է բարությունը, հանդուրժողականությունը, հարգանքը միմյանց նկատմամբ, ազնվությունը, Ստամբուլ յան կոնվենցիայի համապատկերում, ի վերջո, ի՞նչ է բարոյականությունը և այլն, և այլն: Դասական, փորձարկված, ավանդական արժեհամակարգը մենք, ցավոք սրտի, կորցնում ենք, և փոխանակ մեր իշխանություններն ուժ գտնեն, հնարավորություններ և ջանք թափեն այդ ամենին դիմակայելու համար, որը տանում է դեպի ոչ մի տեղ, դեպի կործանում, ընդհակառակը, կարծես թե, նպաստում են դրան:

Փոխանակ դիմակայենք արտաքին մարտահրավերներին, մենք մեր մեջ ներքին մարտահրավերներ ենք ստեղծել, որոնք նպաստում են մեր արժեհամակարգի թուլացմանը և, եթե այդպես շարունակվի, կործանմանը»,-ասում է Սարգսյանը:

Խոսվում է տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման մասին: Հարցնում եմ՝ ինչպե՞ս է գրողը վերաբերվում դրանց, հատկապես՝ մշակույթի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին:

«Իսկապես շատ եմ ցավում, որ «փակեցինք» մշակույթի նախարարությունը, վերացրեցինք, կարկատեցինք այլ կառույցի մեջ, որը հաստատ ի վնաս մշակույթի է: Եվ ոչ մի արդարացում ու հիմնավորում այս գործընթացում չեմ տեսնում՝ շիլաշփոթ նախարարություն, շիլաշփոթ վիճակ:

Առանց այն էլ ունեցել ենք մշակույթի նախարարություն, որը հիվանդ է եղել տարբեր նախարարների ոչ կոմպետենտության պատճառով: Մշակույթը համարելով մեր առաջնահերթությունը՝ պետք է ավելի կենտրոնանայինք նրա վրա:

Ի՞նչ է նշանակում ընդունել առաջնահերթություն, բայց խեղճացնել, փոքրացնել, գործառույթները նվազեցնել: Չգիտենք, թե վաղն ինչ կլինի: Ոչ մի բան հստակ չէ, ոչ մի բան չի քննարկվում մտավորականության հետ, արվում է փակ դռների հետևում:

Այն, ինչ կատարվում է փակ դռների հետևում, համարում եմ վտանգավոր: Ինչ վերաբերում է ընդհանուր բարեփոխումներին, ապա ասեմ, որ ես միանշանակ դեմ եմ, մերժում եմ կուսակցականությունը երկրի կառավարման հարթությունում:

Երբ ցուցաբերվում են միակուսակցական մոտեցումներ, իսկ հիմա դա ծայրահեղ այդպես է, երբ կադրային ներուժ չունի այդ կուսակցությունը, որևէ դրական բան չեմ տեսնում: Ցավով եմ դա ասում, անփորձ, նաև անբան կադրեր են, գուցե ոմանք ուզում են աշխատել, բայց չեն կարողանում, չգիտեմ: 

Կարճ ասած՝ երկիրը պետք է ղեկավարեն մասնագետները: Բոլոր կուսակցությունները, շարժումները, հոսանքները պետք է նպաստեն ժողովրդի և երկրի կյանքի բարելավմանը: Բայց եթե անկարո՞ղ են այդ մարդիկ, անընդունա՞կ են նման բան անելու...

Ինչ-որ մարդիկ են նստած Ազգային ժողովում և կառավարությունում, որոնք կան, թե չկան, նշանակություն չունի, չի երևում ժողովրդի և երկրի կյանքում: Էլ ինչի՞ մասին խոսենք, ի՞նչ բարեփոխումներ, եթե եղածը պահպանելու, չկորցնելու խնդիր ենք պարտավոր լուծել: Ես ինչպե՞ս մտածեմ առաջընթացի մասին», մտահոգություն է հայտնում գրողը:

Ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի մտավորականության դերը: «Ցավոք սրտի, մեր մտավորականության մի զգալի մասն անկախության շրջանում իրեն դրսևորեց, մեղմ ասած, որպես ոչ մտավորական՝ իր գետնաքարշությամբ, իր հարմարվողականությամբ, իր խոնարհությամբ: Մտավորականն այն ուժն է, որը պետք է լինի երկրի զարգացման, թերությունների բարձրաձայնման հիմնական շարժիչը և այլն:

Ցավոք, այսօր ոչ մի ստեղծագործական միության կողմից՝ որպես կազմակերպություն (քավ լիցի, շատ լավ անհատներ կան- խմբ.), քաղաքացիական կյանքի վերաբերյալ քննարկումներ չեն կազմակերպվում: Չկա նրանց ձայնը, ժողովուրդը չի լսում նրանց ձայնը:

Դա նույնն է, որ մենք ժողովրդի համար մտավորականություն չունենք: Խոսքի, ասելիքի արժեք գոյություն ունի, հարգանք և հավատ մտավորականի կեցվածքի, խոսքի, կյանքի, իրական ապրելակերպի նկատմամբ:

Մենք ունենք եզակի անհատներ: Կուզենայի, որ հիշեք. առաջին հերթին թշնամիները վերացնում էին մտավորականությանը: Ցեղասպանության առաջին քայլն այն էր, որ վերացնեին արևմտահայ մտավորականությանը, որպեսզի ժողովուրդը, թող ներող լինի, վերածվի հոտի, չունենա ուղեղային ղեկավարում, ուղղորդում: Նույնը կատարվեց Լենինի, Ստալինի կողմից: 

Ցավոք սրտի, ես դրա ուղղակի կամ անուղղակի շարունակությունը տեսնում եմ: Ժողովուրդը, երկիրն այսօր մտավորականության լուրջ կարիք ունի:

Մտավորականը պետք է պատրաստ լինի նաև ինքնազոհողության, հանուն այն բանի, որ իր հետևից տանի ժողովրդին, կարգավորի շատ հարցեր, առաջնորդի նրան, հուշի նաև իշխանավորներին, որոնք գուցե տեղյակ են կամ անտեղյակ՝ ո՞րն է 30 տարվա մեր ծրագիրը: Ի՞նչ ենք ուզում անել, եթե մենք չունեցանք պետական ազգային մշակված քաղաքականություն, գաղափարախոսություն»,ընդգծում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ այս ամենով հանդերձ, գրողը լավատե՞ս է, ապագայի հետ հույսեր կապո՞ւմ է: Պատասխանը դրական է: «Մեր ժողովուրդը շատ դժվարությունների, ողբերգությունների, փորձությունների միջով է անցել, բայց գտել է լուծումը: Ի հայտ են եկել անհատներ, որոնք իրենց հետևից տարել են ժողովրդին, որոնք կարողացել են, ի վերջո, սևին սև ասել, սպիտակին՝ սպիտակ, չգունավորել իրականությունը, չխաբել ժողովրդին:

Ֆրիտյոֆ Նանսենը՝ «Խաբված ժողովուրդ» գիրքը գրելուց նկատի ուներ միջազգային կազմակերպություններին, աշխարհի խոշոր խաղացողներին, որոնք խաբեցին հայ ժողովրդին, հիմա մենք մեզ չխաբենք, նայենք իրականությանը պարզ աչքերով և ասենք՝ ժողովո՛ւրդ, մենք խնդիր ունենք, որը լուծելու համար պետք է կատարենք հետևյալ քայլերը: Անկախ ամեն ինչից՝ լավատես եմ, հավատում եմ մեր ժողովրդի ներուժին, բոլոր ունակություններին՝ մտավոր, հոգևոր, ֆիզիկական», - եզրափակում է հրապարակախոս Դավիթ Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.