Երեւան-Սեւան մայրուղու վրա բախվել են «Toyota Corola»-ն եւ «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հւլիսի 29-ին, ժամը 01։44-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ M-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան 31-րդ կմ-ին, բախվել են «VAZ 2107» (վարորդ՝ Հ.Օ., ծնված 1994թ.) եւ «Toyota Corola» (վարորդ՝ Վ.Կ.) մակնիշների ավտոմեքենաները:
«VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ի.Դ.-ը հոսպիտալացվել Չարենցավանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները եւ սահմանազատել տարածքը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



