Բաթումիում անցկացվել է հանրահավաք՝ ի աջակցություն Ռուսաստանի հետ հարաբերությունների
INTERNATIONAL NEWSԿիրակի Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքի մի քանի հազար մասնակիցները պահանջել են Վրաստանի իշխանություններից բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները. ակցիան կազմակերպվել էր «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության կողմից քաղաքի կենտրոնական Էրա հրապարակում, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Ակցիայի հիմնական պահանջներն էին Սուխումի, Ցխինվալի եւ Մոսկվայի հետ երկխոսությունը Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ «Ազգային շարժումը» որպես «մեղավոր քաղաքական ուժ» հայտարարելու համար: Առաջադրված պահանջներից էին նաեւ Ռուսաստանի դեմ թշնամական հռետորությունից հրաժարումը, ռուս-վրացական հարաբերությունների վերադարձը, ինչպես ճգնաժամից առաջ էր:
«Մենք չենք ցանկանում թշնամական հարաբերություններ ունենալ ո′չ Մոսկվայի, ո′չ Ցխինվալի եւ ո′չ էլ Սուխումի հետ, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ բան զիջում ենք: Դիվանագիտությունը խելացի բառ է, որը խաղաղաստեղծ է: Մենք ցանկանում ենք երկխոսել ե′ւ Մոսկվայի, ե′ւ Սուխումի, ե′ւ Ցխինվալի հետ: Մենք խաղաղ ու հանգիստ երկխոսության կողմնակից ենք, որը կբերի պրագմատիկ արդյունք: Մենք ոչինչ չենք զիջում ոչ ոքի, սակայն ցանկանում ենք խաղաղություն եւ դիվանագիտություն: Ցանկանում ենք խաղաղություն, որի համար պետք է աշխատել եւ պայքարել»,-ասել է կուսակցության առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



