Նիգերիայում ազատ են արձակել գերեվարված թուրք շինարարներին
INTERNATIONAL NEWSՉորս թուրք շինարարները, որոնց առեւանգել էին գիշերային ակումբից Նիգերիայի Քվարա նահանգում, ազատ են արձակվել, հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը։
Առեւանգողները պահանջել էին 1 մլն դոլարի չափով փրկագին, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ թուրքերին ազատ են արձակել առանց առաջադրված պայմանները կատարելու։
Նիգերիայում փրկագնի դիմաց առեւանգման դեպքերը բավականին տարածված են, եւ առեւանգողների թիրախում սովորաբար հայտնվում են օտարերկրյա քաղաքացիները կամ բարձրաստիճան նիգերացիները։
Նշենք, որ երկու շաբաթ առաջ ծովահենները հարձակվել էին Նիգերիայի ափերի մոտ գտնվող նավի վրա՝ առեւանգելով 10 նավաստու։ Նրանց ճակատագիրը դեռեւս հայտնի չէ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



