Բակո Սահակյանը, Աշոտ Ղուլյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել են Վարդավառին նվիրված միջոցառմանը
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառ տոնին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:
Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի վերահրատարակության շնորհանդեսին:
Բակո Սահակյանը կարևորել է ազգային մշակութային արժեքների պահպանման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը նպաստող գրքերի ու աշխատությունների նշանակությունը: Միջոցառումներին ներկա են եղել նաև Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



