Քաղաքապետը ջրեց և ջրվեց. ինչպես են նշել Վարդավառը Վանաձորում (լուսանկարներ)
BLOGՎանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.
Վանաձորի Հայքի հրապարակում վաղ առավոտից տոնական իրարանցում էր։ Վարդավառի տոնին նվիրված տոնական միջոցառումը մեկնարկեց բարձր տրամադրությամբ:
Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ նույնպես Հայքի հրապարակում էր և վանաձորցիների հետ նշում էր ուրախ տոնը:
Ուրախ երգ-երաժշտությունն ապահովեց բարձր տրամադրություն, իսկ ջրցան մեքենաների անակնկալ այցը խանդավառության նոր լիցքեր հաղորդեց։
Շնորհավոր Վարդավառ, սիրելի վանաձորցիներ»:












1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



