Իսպանիան նվաճեց Երեւանում ավարտված Եվրո-2019-ին չեմպիոնի տիտղոսը (ֆոտո)
SPORTԻսպանիայի հավաքականի չեմպիոնությամբ ավարտվեց Երեւանում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը։
«Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները գլխավոր մարզիչ Սանտի Սանչես Դենիայի ղեկավարությամբ մրցեցին նախորդ առաջնության չեմպիոն Պորտուգալիայի թիմի հետ եւ առավելության հասան 2։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ իսպանական «Վալենսիայի» հարձակվող Ֆերան Տորեսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ խմբում կրելով երեք պարտություն՝ Իսպանիայից (1։4 ), Իտալիայից (0։4) եւ Պորտուգալիայից (0:4)։
Մ-19, Եվրո-2019, եզրափակիչ
Պորտուգալիա - Իսպանիա՝ 0։2
Ֆերան Տորես, 34, 51







1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



