«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Յոկոհամայից»
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց «Յոկոհամա Ֆ. Մարինոսի» հետ: Խոսեպ Գվարդիոլայի սաներն առավելության հասան 3:1 հաշվով:
Հանդիպման 18-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն բացեց խաղի հաշիվը: 5 րոպե անց՝ 23-րդ րոպեին ճապոնացի հարձակվող Կեիտա Էնդոն խփեց պատասխան գոլը: 40-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը կրկին առաջ մղեց իր թիմին: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի հարձակվող Լուկաս Նմեչան խփեց իր թիմի երրորդ գոլը:
«Յոկոհամա Ֆ. Մարինոս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3
Կեիտա Էնդո, 23 - Քևիդ դե Բրույնե, 18, Ռահիմ Ստերլինգ, 40, Լուկաս Նմեչա, 90+2

1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



