Yerevan, 26.August.2026,
00
:
00
BREAKING


Ձեր ծննդյան վերջին թիվն ու դրա գաղտնիքը

LIFE

Past.am

Հողի տարերք (8, 9)

 

Հողի տարերքի մարդիկ առանձնանում են քնքշությամբ եւ համբերատարությամբ։ Նրանք պատասխանատվություն են դրսեւորում, ուշադիր են հարազատների եւ ընկերների նկատմամբ։ Հողի ուժը նրանց օժտել է լավ ինտուիցիայով եւ հավակնություններով։ Նրանք հավասարակշռված են, սովոր են լուծել իրենց խնդիրները նախապես կազմած պլանով, առանց ավելորդ հուզականության։ Հողի տարերքի մարդիկ նրբանկատության հիանալի զգացում ունեն, կարգապահ են եւ գործադրում են բոլոր ջանքերը աշխատանքում արդյունքների հասնելու համար։

 

Նրանք կարողանում են գնահատել փողը եւ արագ հարստանում են ֆինանսների ռացիոնալ տնօրինման հաշվին։ Հողի տարերքը նրանց պահպանողական է դարձնում։ Նրանց բնորոշ գծերից են նաեւ ամեն ինչ վերահսկելու ցանկությունը եւ անորոշության վախը։ Նրանց բնորոշ են սպասվող փոփոխություններից ու իրադարձություններից առաջ տագնապային նոպաները եւ նյարդայնությունը։ Բացասական գծերից կարելի է նշել ագրեսիայի եւ համառության բռնկումները։

 

 Կրակի տարերք (6, 7)

 

Կրակի տարերքը մարդկանց արկածախնդիր եւ գործունյա է դարձնում։ Նրանք օժտված են կամքի ուժով եւ էներգիայով, ինչը նրանց բնածին առաջնորդներ եւ ղեկավարներ է դարձնում։ Մրցակցության հակումը կրակի մարդկանց ազարտ եւ հաղթանակի ցանկություն է հաղորդում։ Այդ պատճառով նրանք հաճախ պատրաստ են գլխից վեր ցատկել հաջողության հասնելու համար։

 

Աստղագետները նշում են, որ Կրակի մարդիկ վառ խարիզմա ունեն եւ տանել չեն կարողանում միայնությունը։ Այդ կապակցությամբ ջերմ ընտանեկան կապեր են պահպանում, վաղ են ամուսնանում եւ շրջապատում են իրենց վստահելի ընկերներով։ Սակայն պայթող բնավորության պատճառով հաճա ագրեսիվ են եւ հուզական, իսկ դա վանում է մարդկանց։ Նրանց հավակնոտությունը հաճախ թերություն է դառնում։ Դրա ազդեցության տակ նրանք կարող են սխալներ գործել, որոնք ստիպված են լինում ուղղել շրջապատող մարդկանց ազդեցությամբ։

 

Ծառի տարերք (4, 5)

 

Այս տարերքի մարդկանց առանձնահատկությունը առատաձեռնությունն ու բարեսրտությունն է։ Նրանք ամուր կանգնած են իրենց ոտքերին եւ մտավոր ուժեղ կարողություններ ունեն։ Հաճախ դրսեւորում են մարդկանց համոզելու տաղանդ, բայց այն չեն օգտագործում խարդախ նպատակներով։ Չնայած ամբողջականությանը՝ նրանք հակված են ստեղծագործ ունակությունների։

 

Աստղագետները կարծում են, որ նրանց բնորոշ եմ աշխատասիրությունն ու համառությունը։ Ծառի տարերքի մարդիկ ունեն բավարար ուժեր՝ ցանկալիին հասնելու համար։ Նրանք գոհանում են սեփական աշխատանքով ձեռք բերվածով։

 

Նրանք հիանալի ընկերներ են, որոնց վրա միշտ կարելի է հույս դնել։ Նախընտրում են թիմային աշխատանք, խուսափում են կառավարումից եւ վերահսկողությունից։ Հաճախ տառապում են աշխատասիրության պատճառով։ Շատ աշխատել ցանկանալու ձգտման պատճառով սխալ են գնահատում իրենց ուժերը եւ ավելի շատ պարտականություններ են վերցնում, քան կարող են կատարել կոնկրետ ժամկետներում։

 

Ջրի տարերք (2, 3)

 

Այս մարդկանց բնորոշ է ճկունությունն ու հուզականությունը։ Նրանք կարող են անկեղծ զգացմունքներ ցուցաբերել, օգնել ուժերի ներածին չափով եւ կարողանալ հարմարվել իրենց շուրջ փոփոխություններին։ Հիանալի երեւակայություն ունեն, որը որոշիչ գործոն է դառնում մասնագիտություն ընտրելիս։ Աստղագետները նշում են, որ այդ մարդիկ հաճախ դառնում են գրողներ, փիլիսոփաներ, նկարիչներ։

 

Ջրի տարերքը նրանց խորաթափանցությամբ եւ մյուս մարդկանց հետ շփման կետեր գտնելու առանձնահատկությամբ է շնորհել։ Դիվանագիտական տաղանդը օգնում է իրականացնել ոչ միայն իրենց կարողությունները, այլ նաեւ օգնել մյուսներին գտնել իրենց սեփական տաղանդները եւ հակումները։ Ջուրն օգնում է գտնել ամենահեշտ լուծումները եւ պարզ ելքը։ Ջրի մարդիկ հաճախ են օգտագործում մարդկանց մանիպուլացնելու իրենց ունակությունը։ Այդ պատճառով շրջապատը պետք է ուշադիր լինի նրանց խնդրանքների նկատմամբ, որպեսզի այդ հիանալի հոգեբան ջրերի գերին չդառնա եւ չսկսի նրա փոխարեն անել նրա գործը։

 

Մետաղի տարերք (0, 1)

 

Այս տարերքի մարդիկ ուժեղ բնավորություն ունեն եւ անկախ են։ Նրանք ամուր են իրենց համոզմունքներում եւ հակված չեն հույզեր ցուցաբերելուն։ Նրանց հատուկ է ընկերասիրությունն ու օգնելու ցանկությունը։ Շփման մեջ նախընտրում են հավասարակշռություն եւ փոխադարձ հարգանք։

 

Մետաղի տարերքը մարդկանց վճռականությամբ է օժտում եւ վստահություն ներշնչում։ Նրանց պետք չէ շրջապատի հավանությունը, նրանք չեն ձգտում ամբոխի մի մասը դառնալ, այլ նախանձելի համառությամբ հասնում են իրենց առջեւ դրված նպատակներին։ Իրենց դրական բնութագրիչներով հանդերձ՝ Մետաղի մարդիկ իմպուլսիվ են, հակված են նյութական անկախության եւ շքեղության։ Հույզերի պոռթկումը կարող է նրանց ստիպել գերագնահատել սեփական հնարավորությունները եւ նեղ վիճակում հայտնվել միջոցները վատնելու եւ ոչ անհրաժեշտ իրեր գնելու պատճառով։

 

"Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank