Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Չարաշահումներ՝ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով անտառահատման շրջանակում. հարուցվել է քրգործ

SOCIETY

Past.am

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ եւ կողմից ուսումնասիրվել է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում իրականացված անտառածածկույթի հատմամբ հասցված վնասի հատուցման պետական ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման վիճակը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազությունից։ Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր եւ տեղեկատվություն է պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության, ՀՀ  Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարարություններից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի թիվ 1278-Ն որոշմամբ թույլատրվել է ՀՀ Լոռու մարզի գյուղական համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաեւ վարչական սահմաններից դուրս գտնվող շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը: Իսկ ՀՀ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել էր հաստատել անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիր` դրանում նախատեսելով նաեւ հատված անտառային ծածկույթին համարժեք ծառատունկի իրականացում եւ նոր տնկված ծառերով տարածքը պահպանում եւ խնամում:

Անտառապատման եւ խնամքի աշխատանքների կատարման վերաբերյալ վերահսկողության իրականացման պարտականությունը դրվել է ՀՀ բնապահպանության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների /նախկին/ վրա:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից 2012-2015թթ. կազմած փաստաթղթերի համաձայն` ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ստուգվել են վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում Վանաձորի եւ Սպիտակի անտառպետությունների՝ ընդհանուր 132հա տարածք ընդգրկող երեք տարբեր հատվածներում 2012-2015թթ. ընթացքում կատարված սերմնաբուսակների տնկման, ցանկապատման եւ ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները, որոնք համարվել են կատարված եւ դրա դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին փոխանցվել է  շուրջ 114.580.000 ՀՀ դրամ:

Մինչդեռ, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2018թ. սեպտեմբերի 4-ին եւ 2019թ. ապրիլի 9-ին իրականացված դիտարկում-ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ նշված տարածքներում տնկված ծառատեսակների զգալի մասը չի պահպանվել, մյուս մասն ամբողջությամբ չորացել է եւ մեծ քանակությամբ տնկարկներ վնասվել են տերեւակեր վնասատուներով: Այդ հանգամանքները վկայում են, որ նշված տարածքներում պայմանագրով նախատեսված անտառապատման, ինչպես նաեւ անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները ընդհանրապես չեն կատարվել կամ կատարվել են մասնակի:

Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերեւույթ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2015թթ. աշխատանքների կատարման կարգագիր ակտերում իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցրել շուրջ 114.580.000 ՀՀ դրամ անտառապատման, ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ` պետության համար առաջացնելով ծանր հետեւանք: Իսկ ՀՀ բնապահպանության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնատար անձինք առերեւույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով 2012-2015թթ. չեն կատարել հրամանով եւ պայմանագրով իրենց վրա դրված վերահսկողության պարտականությունը, ինչի հետեւանքով պետության համար առաջացրել են ծանր հետեւանքներ:

ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձվելու նաեւ ուսումնասիրության առարկային առնչվող մի քանի այլ պետական մարմիններին վերապահված գործառույթների իրականացումը՝ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին եւս քրեաիրավական գնահատական տալու նպատակով:     

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App