Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Վի­վա­Սել-ՄՏՍ» ըն­կե­րու­թյան պա­տաս­խան­նե­րը «Փաս­տի» հար­ցադ­րում­նե­րին՝ կապ­ված Ար­ցա­խում ռո­ու­մին­գի սա­կագ­նե­րի հետ

SOCIETY

«Փաստ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր Արցախի տարածքում գործող ռոումինգի բարձր սակագներին: Դեռևս մեկ տարի առաջ Արցախի իշխանությունները դիմել էին ՀՀ-ում գործող երեք օպերատորներին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով:

«Փաստը» որոշել էր պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել անցած մեկ տարվա ընթացքում:

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից, ի պատասխան «Փաստի» հարցադրումներին, նշել էին, որ դեռևս 2018 թվականի մայիսի 31-ին հեռահաղորդակցության ոլորտ մուտք գործելու հրավեր էր ուղարկվել հայաստանյան երեք օպերատորներին, որոնցից երկուսը՝ «ՄՏՍ Հայաստան» և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ ընկերությունները, նման ցանկություն չէին հայտնել՝ պատճառաբանելով հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում նոր ներդրումների իրականացման անհրաժեշտության առկայությամբ, իսկ մեկն ընդհանրապես չէր արձագանքել գրությանը:

Միևնույն ժամանակ հայտնել էին, որ հանձնաժողովի և «Ղարաբաղ Տելեկոմի» միջև կայացած քննարկումների արդյունքում որոշվել է 2019 թվականի օգոստոսի 1-ից բոլոր օպերատորների ռոումինգի սակագները համահավասարեցնել:

Խնդրի հետ կապված ներկայացրել էինք երկու օպերատորների՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի և «Ucom» ընկերության պատասխանները՝ ռոումինգի սակագների և Արցախում գործունեություն չծավալելու պատճառների վերաբերյալ: «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի մարքեթինգի և հաղորդակցության բաժնից մեզ հայտնել էին, որ հարցմանը լիարժեք պատասխանելու համար առկա է որոշակի տվյալների հաշվարկման անհրաժեշտություն, հետևաբար՝ հավել յալ ժամանակ էին խնդրել:

Այժմ ներկայացնում ենք ընկերության պաշտոնական պատասխանը մեր հարցադրումներին:

Ընկերությունից հայտնում են, որ հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող գործունեության բոլոր ուղղությունները «ՎիվաՍելՄՏՍ»-ն ակտիվորեն զարգացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2004 թվականին տրամադրված լիցենզիայի շրջանակներում: Ինչ վերաբերում է ռոումինգի սակագներին, ապա ընկերությունից ներկայացնում են հետևյալ տվյալները:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն Արցախում ռոումինգի ծառայություն տրամադրող հայաստանյան 3 օպերատորներից մեկն է, ընդ որում` Արցախում ռոումինգի ծառայությունը գործել է նախքան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ շուկա մուտք գործելը:

Աշխարհով մեկ ռոումինգի սակագները կախված են ռոումինգ-գործընկերների առաջարկած միջօպերատորական սակագներից: Սակագների իջեցման դեպքում «ՎիվաՍելՄՏՍ»-ը ևս վերանայում է իր սակագները: Այսպես, շարունակական բանակցությունների արդյունքում վերանայվել ու 2018 թվականի սեպտեմբերի 3-ից Արցախից ռոումինգով դեպի ՀՀ ելքային զանգի սակագինը 45 դրամից դարձել է 38 դրամ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի առաջարկած «Վոյաժ» ծառայությունը, այն է՝ Արցախում ռոումինգում գտնվող բաժանորդին մինչև 50 ՄԲ ինտերնետ ու դեպի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանց 50 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորությունը՝ օրական ֆիքսված 500 դրամով, նույնպես այդ բանակցությունների արդյունք է: 

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր բաժանորդներին առաջարկում է ռոումինգի ամենացածր սակագները՝ դեպի Արցախ մուտքային զանգերի, ինչպես նաև՝ Արցախից ՀՀ զանգահարելու համար (ելքային):

Այսպիսով, Արցախում գտնվող «ՎիվաՍելՄՏՍ»-ի բաժանորդի համար ելքային զանգի մեկ րոպեի սակագինը կազմում է 38 դրամ, իսկ մուտքայինը՝ 25 դրամ: Ավելին՝ Արցախում ռոումինգում գտնվող բաժանորդները հնարավորություն ունեն զանգահարելու Հայաստան՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդի «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագնով՝ յուրաքանչյուր զանգից առաջ հավաքելով *101*հեռախոսահամար#: Այսիքն՝ «ՎիվաՍելՄՏՍ»-ի բաժանորդների համար գործում է 25/25 դրամ/րոպե սիմետրիկ սակագինը, որը շատ քիչ է տարբերվում հայաստանյան օպերատորների միջև գործող սակագներից»,ասված է ընկերության պատասխանի մեջ:

Հավելենք, որ հիմնական հարցը, այն է՝ Արցախում ևս ծառայություններ մատուցելու հնարավորությունը, նրբորեն շրջանցված է, իսկ հարցումը հմտորեն օգտագործվել է գովազդի համար: Այնուամենայնիվ, քանի որ ներկայացրել ենք մյուս օպերատորների պատասխանները, հրապարակում ենք նաև այս մեկը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App