Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Դա­տար­կու­թյու­նը լրաց­նե­լու փորձ՝ պո­պու­լիզ­մի ու անլր­ջու­թյան ավե­լա­ցող չա­փա­բաժ­նով

POLITICS

Քաղաքացու օրվա խորովածից հետո քաղաքական թիվ մեկ թեմա լինելու անվանակարգում հաղթող ճանաչվելու հնարավորություն ունի գորգ լվանալու արարողությունը: Կատակը՝ կատակ, բայց, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, այս իրավիճակը զարգացման վեկտորի բացակայության հետևանքն է:

«Չունենալով այդ զարգացման վեկտորը՝ իշխանությունը չունի նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարությունն ու հայեցակարգերը: ԱԺ ընտրություններից հետո կային համեմատաբար կարևոր մի քանի հարցեր՝ կառավարության ծրագրի ընդունում, կառավարության կառուցվածքի փոփոխություն ու հարկային օրենսգրքի ընդունում: Այս ամենից հետո Հայաստանում ներքաղաքական լուրջ հարցեր այլևս չեն քննարկվում:

Հարցերը կապված են բացառապես երկրորդ նախագահի շուրջ ընթացող գործընթացների, ինչպես նաև ԲԴԽ-ի ու ՍԴ-ի հետ կապված զարգացումների հետ: Այսինքն, փաստացի, այսօր զարգացման օրակարգ չկա: Քանի որ իշխանությունների կողմից ներկայացված օրակարգ չկա և ներքաղաքական դաշտը դատարկվել է, բնականաբար, իշխող քաղաքական թիմն ինչ-որ հարցեր պետք է մտցնի՝ այդ դատարկությունը լրացնելու համար: Մյուս կողմից՝ թիմն ի վիճակի չէ զարգացման որևէ հարց մտցնել իսկ վարչապետին դա պարզապես պետք չէ. իրեն պետք է հասնել անձնիշխանության համակարգին, ինչին և փորձում է հասնել: Բայց ներքաղաքական օրակարգը դատարկ չի կարող մնալ և, որպեսզի դատարկ չլինի, այն լցվում է անլուրջ առաջարկներով, ինչպիսին Վարդավառի օրը գորգ լվանալն է:

Այս ամենը ներքաղաքական օրակարգի դատարկությունը լրացնելու հերթական փորձ է, ուրիշ ոչինչ»,-«Փաստի» հետ զրույցում նկատում է քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով այն հակադարձումներին, թե նման նախաձեռնությունները պետք չէ կապել այլ հարցերի հետ, որոնք դեռ լուծված չեն, քաղաքագետը նշում է.

«Դա արդարացում է, որի հիմքում ցույց տալն է, թե գործ են անում: Այսօրվա Հայաստանում կարևորը ոչ թե գործ անելն է, այլ ցույց տալը, որ գործ ես անում: Այս վարքագիծը բնորոշ է հատկապես վերջին 25 տարիների քաղաքական գործունեությանը: Նոր բան չէ՝ այս իշխանությունները շարունակում են նախկին 25 տարիների քաղաքական ավանդույթները: Պարզապես հիմա պոպուլիզմի և անլրջության չափաբաժինն է ավելացել:

Հիմա դերակատարներն են փոխվել՝ իրենց լուման ունենալով ու փոխելով այդ երևույթների ընդամենը ձևը: Հիմա պոպուլիզմին է մեծ տեղ տրվում, ինչպես նաև անլրջությունն է շատ, որովհետև պետական կառավարման համակարգ են եկել փողոցից՝ չունենալով կառավարման փորձ ու այդ փորձը ձեռք բերելու ցանկություն: Հիմա ցույց են տալիս, թե իբրև գործ են անում ու իրենց նախաձեռնությունները կարևոր են, ազգային ավանդույթներն են հարգում և այլն: Իհարկե, նրանց մի մասը հասկանում է, որ այսպես չի կարելի, բայց իրենք գտնվում են մի համակարգում, որն այլախոհություն չի ընդունում: Հաշվի առնելով դա՝ հասկանում են, որ եթե փորձեն ասել, որ այդպես չի կարելի, գործով և ոչ թե անլրջություններով ու գորգ լվանալով պետք է զբաղվել, կարող են անգամ զրկվել իրենց կարգավիճակից:

Մի մասը հասկանում է, բայց չի բարձրաձայնում, իսկ մյուս մասն իսկապես չի հասկանում, ավելին՝ ոգևորված է այդ ամենով»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Արմեն Բադալյանի խոսքով, այսօր փորձ է արվում ստեղծել մի համակարգ, որից ազատվելու լուծումը դեռ պարզ չէ. «Եթե զարգացումները շարունակվեն այնպես, ինչպես մինչ հիմա էին զարգանում, ապա կարող ենք հասնել մի հանգրվանի, որ Հայաստանում կստեղծվի աղքատ անձնիշխան համակարգ:

Հիմա անձնիշխանության համակարգի ձևավորման ճանապարհին ենք, որը, հաշվի առնելով ներդրումների բացակայությունը, նաև աղքատ է: Բացի այդ, մենք չունենք արտաքին քաղաքականության զարգացման օրակարգ: Հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգ չկա, ինչը ցույց տվեց նաև ԱԺ նախագահի այցը ԱՄՆ: Որոշում ընդունողներից ոչ ոք նրան չընդունեց՝ բացառությամբ Պալատի և Սենատի հանրապետական և դեմոկրատ ղեկավարների: Չկա նաև ՀայաստանԵՄ օրակարգ:

Ավելին՝ տեսնում ենք սառը հարաբերություններ: Թեպետ Հայաստանի իշխանությունները հայտարարում են Հայաստան-ԵՄ լավ հարաբերությունների մասին, բայց կան գործոններ, որոնք հակառակն են ապացուցում: Հայաստանի վարչապետը շնորհավորում է ԵՄ տարբեր երկրների ղեկավարների ծննդյան տարեդարձները, պետական տոների առթիվ ևս շնորհավորանքներ է հղում, բայց միաժամանակ տեսնում ենք, որ ո՛չ վարչապետի ծննդյան օրը, ո՛չ էլ, օրինակ՝ Սահմանադրության օրը ԵՄ որևէ երկրի ղեկավար շնորհավորական ուղերձ չհղեց:

ԵՄ-ն ընդամենը 35 մլն դոլար լրացուցիչ գումար է հատկացրել Հայաստանին, ինչն իշխանության ու նրա քարոզիչների համար թմբկահարվում է որպես մեծ նվաճում, մինչդեռ նախկին ծրագրերի ֆինանսավորման ավելացման մասին է խոսքը»:

Քաղտեխնոլոգը շեշտեց լուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման բացակայության մասին: «Ընդհանրապես, մարդիկ կարող են դիմանալ, երբ կա զարգացման տեսլական: Բայց երբ դա չկա ու չկա հեղափոխությունից հետո, ապա այդ իրավիճակը կրկնակի վատ է, քան նախկին իշխանությունների ժամանակ, որոնք մերժվում էին հասարակության կողմից: 

Այս իշխանությունը հայտարարում էր, որ կոռուպցիայի դեմ համակարգային պայքար կա, բայց լավագույն դեպքում ընդամենը մի մարզային քաղաքի սոցիալական ծառայության աշխատողի մակարդակով ձերբակալություն տեսանք: Թեպետ ասում են՝ կոռուպցիան վերացել է, բայց այդպես էլ կոռուպցիայի բացահայտման խոշոր գործընթացներ չտեսանք: Խոշոր կոռուպցիոներների մասին որևիցե ձայն չկա, թեպետ խոսվում էր ոմն անձի 50/50 տոկոսների, Հյուսիս-հարավ ճանապարհի միլիարդների թալան, սեփականաշնորհված ու վաճառված հանքերի մասին: Տեսանք նաև Սևանի խնդիր, որի դեպքում ևս փորձում են լուծումներ գտնել՝ առանց խնդիրն ուսումնասիրելու: 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներքաղաքական օրակարգում սկսել են գերիշխել կեսժամանոց հարցերը: Գորգ լվանալու և այդ մակարդակի հարցերի մասին է խոսքը:

Այսինքն, ստեղծվում է մի իրավիճակ, որը որևիցե կերպ չի տանում զարգացման»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմադիր դաշտը ևս ակտիվ չէ:

«Ընդդիմադիր դաշտում բովանդակային տեսանկյունից բավականին գրագետ ու լավ տեքստեր են գրում, բայց ընդդիմադիր որևէ կուսակցություն չի փորձում իր վարկանիշի բարձրացման ուղղությամբ աշխատանք տանել: Բոլորը ոգևորվում են ու ուրախանում, որ վարչապետի վարկանիշն իջնում է, բայց ոչ ոք չի մտածում իր վարկանիշը բարձրացնելու մասին: Մեծ հաշվով, ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության ճամբարում զարգացում չկա:

Ընդհանուր առմամբ, անորոշ իրավիճակ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live