«Լինել երջանիկ, ժպտալ, միշտ քայլել առաջ, վայելել ներկան». Հասմիկ Խոջյանի հմայիչ լուսանկարը
PHOTOԵրիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ ու հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, փայլուն տոպ է կրում։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ականջօղն ու լայնեզր գլխարկը։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, իսկ մեկնաբանություններում գրել է. «...լինել արեւածին... լինել երջանիկ... ժպտալ... միշտ քայլել առաջ... վայելել ներկան»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Հասմիկ Խոջյանը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին: Նա շքեղ զգեստ էր կրում, որն ընդգծում էր կազմվածքը եւ գեղեցիկ շպար էր ընտրել: Մեկնաբանություններում դերասանուհին նշել էր, որ սպասում է հետեւորդների հարցերին:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



