Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒԼԻՍԻ)․ Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը դար­ձե­լ է աշ­խար­հի չեմ­պի­ոն

SOCIETY

ՏՈՆԵՐ

Կուբա՝ զգային ապստամբության օր, Իտալիա՝ Սուրբ Աննայի օր, Լիբերիա՝ Անկախության օր, Մալդիվներ՝ Անկախության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1897– ծնվել է խորհրդային նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանը:

1905– ծնվել է հայ գրող, արձակագիր, լրագրող, հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիրներից մեկը համարվող Վախթանգ Անանյանը («Հովազաձորի գերիները», «Սևանի ափին» և այլն):

1983-ծնվել է հայազգի ռուս երգչուհի Զարան (Զարիֆա Մգոյան):

2001- ԼՂՀ-ում, Բաց հասարակության միջազգային ինստիտուտի հովանու ներքո, կայացել է Ստեփանակերտի, Բաքվի և Երևանի մամուլի ակումբների հանդիպումը:

2007-Մի քանի տասնյակ տաքսու վարորդներ իրենց ավտոմեքենաներով կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ` բողոքելով կառավարության որոշմամբ նախատեսված հարկերի գանձման նոր կարգից:

2010-Հայաստանի Վարչական դատարանը մերժել է ավելի քան 7000 սպառողների դիմումը` գազի սակագների բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին:

2011-Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ է տոնել Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում և դարձել չեմպիոն:

2016-«Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքի մերձակայքում գիշերը ոստիկանների կրակոցներից ոտքի վիրավորումներ են ստացել զինված խմբավորման երկու անդամ:

2018-Հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություն: Քոչարյանը հարցաքննվել է որպես վկա:

ԱՇԽԱՐՀ

657- Սաֆֆինի ճակատամարտում սուննիմուսուլմանները ջախջախել են շիաներին խորամանկության շնորհիվ, նրանք մոտեցել էին հակառակորդին՝ նիզակները Ղուրանի թերթերի հետևում պահած:

1572 –Մոլոդինյան ճակատամարտում ռուսական բանակը ջախջախել է դեպի Մոսկվա ընթացող Ղրիմի խան Դավլեթ Գարեյի թաթարա-թուրքական 120 հազարանոց բանակը:

1770 –ռուս-թուրքական պատերազմի ընթացքում գեներալ Ռեպնինը գրավել է Իզմիր ամրոցը:

1788 – Նյու Յորք նահանգը մտել է ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով նրա 11-րդ նահանգը: 1805 –Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով ավերվել է Նեապոլի զգալի մասը, մոտ 26 000 մարդ զոհվել է:

1847 –հայտարարվել է Լիբերիայի անկախությունը, դա առաջին անկախ երկիրն էր Աֆրիկայում:

1856 –ծնվել է իռլանդացի գրող, Նոբել յան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն:

1866 –Նիկոլսբուրգում ստորագրվել է խաղաղության պայմանագիր, փաստացի ավարտվել է ավստրո-պրուսական պատերազմը:

1882– Գերմանիայում առաջին անգամ բեմադրվել է Ռիխարդ Վագների «Պարսիֆալ» օպերան:

1887 – Վարշավայում տպագրվել է էսպերանտո միջազգային լեզվի մեկնաբանության մասին առաջին գիրքը:

1909- անգլիական Waratah շոգենավը 300 ուղևորներով դուրս է եկել Հարավային Աֆրիկայի Նաթալ նավահանգստից և անհետ կորել:

1914-անգլիական ոստիկանները գնդակահարել են իռլանդացի ազգայնականների ցույցը Դուբլինում:

1915-Ռուսաստանում կազմավորվել է լատիշական հրաձիգների դիվիզիա:

1922 –թուրքական բանակը անցել է հակահարձակման և ջախջախել հունական բանակին Աֆոնի տակ:

1928– ծնվել է ամերիկացի ճանաչված ռեժիսոր Սթենլի Կուբրիկը, որի նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերը համարվում են կուլտային («Սպարտակ»):

1937 –Ճապոնիան ռազմական գործողություններ է սկսել Չինաստանում:

1953- կուբացի հեղափոխականները 27-ամյա Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ գրոհել են Սանտյագո դե Կուբա քաղաքում գտնվող Մոնկադա զորանոցները:

1956 –Եգիպտոսի նախագահ Գամիլ Աբդել Նասերը հայտարարել է Սուեզի ջրանցքի ազգայնացման մասին:

1963-Գորկու ավտոգործարանում ստեղծվել են առաջին «ԳԱԶ-53» բեռնատարները:

1965 –Մալդիվները հայտարարել են իրենց անկախությունը:

1966 -Չինաստանում կես տարով փակվել են բոլոր դպրոցները և ԲՈՒՀ-երը, որպեսզի աշակերտներին և ուսանողներին մոբիլիզացնեն իրականացնել «կուլտուրական հեղափոխություն»:

1973 – ծնվել է անգլիացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը:

1989 -24-ամյա ամերիկացի ուսանող Ռոբերտ Մորրիսին համակարգչային վիրուս ստեղծելու մեղադրանք է ներկայացվել, սա վիրուս ստեղծելու համար դատապարտվելու առաջին դեպքն էր:

1999– ավարտվել է Կարգիլ յան պատերազմը` Հնդկաստանի ու Պակիստանի միջև:

Կամո Խաչիկյան

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App