Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր ոլորտ­նե­րի վրա է տա­րած­վում հե­ղի­նա­կա­յին իրա­վուն­քը

SOCIETY

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:

Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

«Փաստի» խմբագրությանը հարցով դիմել է Լիանա Կիրակոսյանը (անուն-ազգանունը փոխված է- խմբ.)

-Տարիներ շարունակ ես, որպես մաթեմատիկայի դասախոս և մասնագետ, ստեղծել եմ մի շարք մաթեմատիկական բանաձևեր, որոնք այժմ կիրառվում են տարբեր հաշվապահական կազմակերպությունների ու հաշվապահների կողմից, սակայն դա կատարում են առանց ինձ հարցնելու: Ցանկանում եմ գրանցել իմ հեղինակային իրավունքը այդ բանաձևերի նկատմամբ, բայց չգիտեմ՝ ինչպես:

Պատասխանում է փաստաբան Տաթևիկ Բուջատյանը:

-Հայաստանում մաթեմատիկական բանաձևերի նկատմամբ հեղինակային իրավունքը չի տարածվում, և համարվում է, որ նման բանաձևերի ստեղծումը չի հանդիսանում մարդու մտավոր գործունեության կամ աշխատանքի արդյունք:

Անհրաժեշտ է նախ նշել, որ հեղինակային իրավունքը տարածվում է այն ամենի նկատմամբ, ինչը կոնկրետ անհատի մտավոր աշխատանքի, մտավոր գործունեության արդյունք է:

Օրինակ՝ երբ անհատը բանաստեղծություն է գրում, նա այնտեղ արտահայտում է իր միտքը, կատարում է մտավոր աշխատանք, և այն արտահայտում է ստեղծագործության միջոցով, նա այն գրելուց չի օգտվում նախապես մշակված ինչ-որ կանոններից և օրինաչափություններից: Ինքն է ընտրում բանաստեղծությունում արտահայտված բառերն ու մտքերը, շարադրման եղանակը:

Իսկ մաթեմատիկական բանաձևերը, ըստ էության, ստացվում են մաթեմատիկայի բնագավառում նախապես սահմանված և բոլորին հայտնի այլ կանոնների և բանաձևերի օգտագործմամբ, և նոր բանաձևի ստեղծման ժամանակ անհատը մտավոր որևէ աշխատանք չի կատարում, այն չի ծնվում անձի մտքից ու մտավոր գործունեությունից:

Այլ միայն որոշակի բանաձևեր ու կանոններ օգտագործելով՝ ստեղծվում է մի նոր բանաձև, որը իրենից ներկայացնում է մաթեմատիկական գործողությունների մի ամբողջություն:

Այդ տրամաբանությամբ հեղինակային իրավունքը չի տարածվում նաև գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն նաև ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները, պաշտոնական փաստաթղթերը, պաշտոնական խորհրդանիշներն ու նշանները, քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը, առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։

Միաժամանակ, հարկ է նկատել, որ հեղինակային իրավունքները ենթակա չեն գրանցման և գոյություն չունի հեղինակային իրավունքները գրանցող մարմին: Անձի մոտ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով և որևէ գրանցման անհրաժեշտություն առկա չէ:

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App