Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ անել, որ մեր վա­րորդ­նե­րի շրջա­նում զար­գա­նա ոչ թե տու­գան­քը բո­ղո­քար­կե­լու, այլ խախ­տում չա­նե­լու մշա­կույ­թը

INTERVIEW

Սոցցանցային տիրույթում գործում են մի քանի խմբեր, որոնց անդամները վարորդներ են: Վերջիններս քննարկում են օրենսդրական փոփոխությունները, մաքսազերծման կամ տեխսպասարկման հետ կապված հարցեր, բայց հիմնական հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս բողոքարկեմ տուգանքս: Ի՞նչ անել, որ մեր վարորդների մոտ զարգանա ոչ թե տուգանքը բողոքարկելու, այլ խախտում չանելու մշակույթը:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը օրինակներ է բերում իրենց խմբից: «Խումբն ազատ հարթակ է, որտեղ թույլատրվում են թեմատիկ քննարկումներ: Երբ այսօր վարորդները գրում են՝ կարո՞ղ եմ այս տուգանքը բողոքարկել, արձագանքը հիմնականում լինում է շատ ադեկվատ: Տեսնելով կատարած խախտումը՝ գիտակից վարորդները գրում են՝ իսկ ի՞նչը բողոքարկես: Սովորաբար նույն մարդը երկրորդ անգամ նման բան չի գրում: Այդ միտումը կա և այն, իմ կարծիքով, ավելի արագ չի կարող լինել: Տեսեք, մարդկանց մի խումբը տեղադրում է ակնհայտ խախտումը և գրում՝ ինչպե՞ս բողոքարկենք:

Քիչ թվով մարդիկ գրառում են կատարում և իրենց կատարած խախտման օրինակով նախազգուշացնում մյուսներին: Բայց այս երկուսի մեջտեղում կան մի քանի ձևակերպումներ, որոնցով պետք է անցնենք: Դրանցից մեկին արդեն հասել ենք: Վարորդներն ուղղակի հարցնում են՝ սա լինո՞ւմ է բողոքարկել: Բացի դա, գրում են, որ, օրինակ` խախտում են արել, բայց կարծում են, որ այդտեղ ինչ-որ մոլորեցնող նշան է եղել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պեդանյանը:

Նա նշում է, որ մյուս վարորդների արձագանքը գրառում անողի համար ուսուցանող է: «Մարդուն ցույց են տալիս, թե ինչ խախտում է արել, քննարկում է սկսվում, և որքան այն երկարում է, այնքան դրա մեջ շատ է լինում տեղեկատվությունը:

Վարորդներն այս քննարկումների արդյունքում նաև կրթվում են: Խմբում տարաբնույթ հարցերի շուրջ քննարկումները մեզ հնարավորություն են տալիս ուշադրություն դարձնել խնդիրներին և փորձել իրականացնել արդյունավետ փոփոխություններ: Մենք փորձում ենք խումբը տանել նրան, որ վարորդների մոտ կարգապահությունը լինի գերակա»,- նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է, որ երբեմն վատ ձևակերպված հարցն իրականում կարող է մի քանի հոգու օգուտ տալ: «Կան վարորդներ, որոնք չիմացությունից են հարցը տալիս, կան վարորդներ, որոնք գիտակցաբար խախտում են կատարել և ակնկալում են, որ օգնություն կստանան, չնայած չեն ստանում: Կարող են լինել դեպքեր, երբ որևէ վարորդի անձնական օրինակը մեզ ցույց տա օրենքի բացը, կամ էլ մեր գրասենյակը մի օրենք ուսումնասիրելուց կոնկրետ գործի հիման վրա բողոքարկում կազմակերպի:

Բացի դա, բողոքարկման գործընթացն այնպիսին է, որ ոչ ոք չի ուզում երկրորդ անգամ գա տուգանք բողոքարկելու. ամեն գործը տևում է 3-4 ամիս, կապված է թղթաբանության հետ: Բացի դա, կան խախտումներ, որոնք նույն մարդու համար մեկ անգամից ավելի չենք բողոքարկվում»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Պեդանյանը հավելում է՝ շատ լավ կլիներ եթե հասնեինք նրան, որ վարորդները խմբերում տեղադրեին խախտումները և ասեին՝ մենք նման խախտում ենք կատարել, դուք մի՛ արեք: Ի վերջո, փորձի փոխանակումն ինչոր մի նպատակի հասնելու ամենաարդյունավետ ձևերից մեկն է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank