Որքա՞ն են Ավագ Ավանեսյանի ստացած եկամուտներն ու դրամական միջոցները
SOCIETYՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 8 869 290 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ա. Ավանեսյանի 2018թ. տարեկան հայտարարագրից:
Ավագ Ավանեսյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 683 882 ՀՀ դրամ, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում՝ 917 832 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի՝ 8 869 290 ՀՀ դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 7 356 440 ՀՀ դրամ և 1 512 850 ՀՀ դրամ: Ավագ Ավանեսյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնին է նշանակվել 2019 թվականի հունիսի 4-ին: Մինչ այդ Ա. Ավանեսյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալն էր: Հավելենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը վերանվանվել է էկոնոմիկայի նախարարություն:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



