Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Առանց խաղահրապարակի ու ժամանցի վայրերի, կամ՝ միակ տեղը, ուր գնում են, դպրոցն է

SOCIETY

«Էս հատվածը, որը տեսնում եք՝ ֆանտաններ էին, սիրուն այգի էր, հացի փուռ էլ ունեինք, դեղատուն, թատրոն: Փոքր քաղաք էր, գրեթե ոչինչ չի մնացել…»:

Հարություն Թառլոյանի հիշողություններում Շիրակի մարզի Անիպեմզա գյուղը կյանքով լի քաղաք էր: Նրա նկարագրած հատվածում այսօր ժանգոտ ճոճանակներ են, չներկված նստարաններ ու ծիրանի ծառ՝ իր քաղցր բերքով: Անիպեմզան սահմանակից է Թուրքիային: Կարելի է ասել՝ սահմանը գյուղի մեջ է, որովհետև հայ-թուրքական սահմանի բաժանարար փշալարերն անգամ գյուղի բնակելի շենքերից են տեսանելի:

Հարություն Թառլոյանն այսօր համայնքի վարչական ղեկավարն է: Ասում է՝ հիմա բնակիչների հիմնական զբաղմունքը քարի վերամշակումն է: Այստեղ քարի մի քանի արտադրամաս կա, որը որոշ չափով լուծում է գյուղի տղամարդկանց զբաղվածության հարցը:

«Բա կանայք ի՞նչ անեն, այստեղ զբաղվածության լուրջ խնդիր կա կանանց համար»,- նշում է նա ու հավելում, որ գյուղը կտրված է քաղաքից:

«Ով հնարավորություն ունի, գնացել է, այսօր գյուղում մոտ 280 բնակիչ կա: Ես մի լուծում եմ տեսնում՝ գյուղը պետք է տեղափոխել»,-ասում է նա:

Անիպեմզայում խնդիրները գրեթե նույնն են՝ հատուկ նաև Հայաստանի մյուս գյուղերին՝ ջուր, անբարեկարգ ճանապարհներ: Այստեղ ևս խնդիրները չեն լուծվում, թեպետ դրանց մասին բազմաթիվ դիմումներ են գրվում:

Բնակչուհի Մարմար Վարոսյանը գյուղը տեղափոխելուն կողմ չէ: Նա 50 տարի բուժաշխատող է եղել:

«Միշտ ասում եմ՝ ավելի լավ է պայմանները լավը չլինեն, բայց մնանք այստեղ: Ժամանակին շատ լավ է եղել: Ժամանակին Անիպեմզան Հայաստանի առաջին ավանն է եղել, բնակչությունը շատ-շատ է եղել, մարդիկ երեք հերթափոխով էին աշխատում: Երկու դպրոց է եղել: Հիմա ամեն դասարանում մեկ կամ երկու երեխա կա»,- ափսոսանքով հիշում է բնակչուհին:

 

Ավանում նախակրթարաններ չկան: Երեխաներից շատերին հարևան գյուղերի նախակրթարաններ են տանում, իսկ դպրոցում, վարչական ղեկավարի փոխանցմամբ, 25-30 աշակերտ կա:

Անիպեմզայի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը, որն այստեղ է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով, նշում է, որ այստեղ նույն խնդիրներն են, ինչ բոլոր գյուղական համայնքների պարագայում:

«Աշակերտները քիչ են, ու դասարանները կոմլեկտավորվում են: Երկու դասարան միասին է մասնակցում ինչ-որ առարկայի դասաժամի, ինչը, ենթադրաբար, շատ լավ որակ չի կարող ապահովել: 28 աշակերտների միակ զբաղմունքը դպրոցն է: Միակ տեղը, ուր գնում են, դպրոցն է»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է ուսուցչուհին՝ կարևորելով նաև երեխաների համար դպրոցից բացի այլ հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությունը:

«Կարևոր են դպրոցից զատ առկա այն հնարավորությունները, որոնց շնորհիվ երեխան կկարողանա նոր հմտություններ ձեռք բերել, իրեն ռեալիզացնել, որոշել, թե ինչ է ուզում դառնալ: Մարզկենտրոններից հեռու գյուղական համայնքների խնդիրն այն է, որ ոչինչ չկա: Բայց այստեղ հետաքրքիր ու բացառիկ է նրանով, որ աշակերտներն ու երեխաները չեն սպասում, որ գա ինչ-որ մեկն ու իրենց համար ինչ-որ բան անի կամ ինչ-որ բան բացի:

Այստեղ երեխաներն իրենք են իրենց համար պայմաններ ստեղծում: Օրի նակներից մեկն այն է, որ իրենք թերթ են հրատարակել: Լրագրության խմբակ կա՝ հարցազրույցներ են անում, նյութեր են գրում, ծախսում են ժամանակ, զբաղված են լինում ու ի վերջո ստանում են արդյունք: Երեխաները գյուղի խնդիրներն են ուսումնասիրում, գյուղն ավելի լավ են ճանաչում ու, հետևաբար, պատասխանատվություն են ունենում իրենց բարձրացված խնդիրների առաջ՝ պարտավորվելով զբաղվել դրանցով»,-ասում է Լ. Սարգսյանը:

Նա շեշտում է՝ ժամանցի պայման չկա, ինչը ևս տեղային խնդիր չէ. «Խաղահրապարակ չկա: Ընդհանրապես, ինչ-որ կարևոր բան է պակասում. երբ մենք երեխաներին ոչինչ չենք տալիս, հետո շատ դժվար է նրանցից ինչ-որ բան պահանջել: Եթե պարտավորություն ունեցող մարմինները ոչինչ չեն տալիս, ապա չեն կարող նաև լավ քաղաքացի պահանջել. եթե այս տարիքում, երբ դու պարտավոր էիր իր համար լավ պայմաններ ստեղծել, բայց չես ստեղծել, ուրեմն քաղաքացի չես ձևավորել»:

Մտահոգիչ խնդիրների առկայությունը չի խանգարում համայնքի աշակերտներին առաջ նայել: Սկսել են իրենց խնդիրներից՝ դեռ ճանապարհների ու ջրի խնդիրների մասին չեն գրում:

«Գրում են ժամանցի վայրերի պակասի, խաղահրապարակ չունենալու մասին: Վերջերս մարզպետի հետ են հարցազրույց արել: Առաջիկայում պատրաստվում են նախագահի հետ հարցազրույցին: Դա իրադարձային է լինելու բոլորիս կյանքում»,-հավելեց Լ. Սարգսյանը:

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League